Zoom-ը իսկական փրկություն դարձավ կարանտինի հենց սկզբից, քանի որ կարողացավ ապահովել աշխատանքային հանդիպումների ու դասերի անխափան ընթացքը, մինչդեռ անգամ համալսարանները ամիսներ շարունակ այդպես էլ չկարողացան ներդնել հեռավար ուսուցման պատճաճ հարթակներ:
Պետք է նշենք, որ 2020 թվականին Զումը հասցրեց մտնել աշխարհում ամենաշատը բեռնված հավելվածների թոփ հնգյակի մեջ, և կարծում ենք՝ որքան էլ հետագայում քչանան կորոնավիրուսով պայմանավորված տնային ուսուցման կամ հեռավար աշխատանքի ծավալները, այս հավելվածը կշարունակի մնալ մարդկանց առօրյայում:
Այս անգամ Զումը գործարկել է դեմքի վրա էֆեկտներ տեղադրելու բետա-ֆունկցիան, որպեսզի աշխատողները կարողանան արտասովոր կերպարներ ստանալ վիդեոկոնֆերանսների ժամանակ:
Չնայած նրան, որ ի սկզբանե Zoom-ը նախատեսված էր լուրջ բիզնես-հանդիպումների համար, կորոնավիրուսը այստեղ համախմբեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին վարել վիրտուալ երկխոսություններ:
Ընկերությունը, տեսնելով լսարանի՝ օրեցօր աճող ակտիվությունը, ժամանակին ավելացրել էր ժամանցային նոր ֆունկցիա՝ զանգերի ժամանակ ֆոներ օգտագործելու հնարավորություն: Այժմ ավելացվեց նաև Studio Effects ֆունկցիան, որը օգտատերերին հնարավորություն կտա փոփոխել երեսի մազածածկույթը, շրթունքների և հոնքերի գույնը:
Այս ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել հոլովակի կարգավորումների բաժին՝ սեղմելով էկրանի ներքևի հատվածում գտնվող «Կանգնացնել վիդեոն» տարբերակի կողքից ընտրելով սլաքը:
Դեմքի համար նախատեսված էֆեկտնետը հնարավոր է կարգավորել առանձին կոնկրետ զանգերի դեպքում կամ էլ պահպանել բոլորի համար:
Ահա ևս մի նորություն Zoom-ի թարմացումների մասին, իսկ մեր բոլոր հետևորդները, որոնք դեռևս ծանոթ չեն այս հավելվածին, խորհուրդ ենք տալիս ընթերցել Բրենդոն բլոգի նախորդ նյութերից մեկը` «Ի՞նչ է Zoom-ը, ի՞նչ ֆունկցիաներ ունի ու ինչպե՞ս մարդիկ շատ արագ սովորեցին նրան խաբել»: