Համաշխարհային աստղեր, ովքեր նաև հաջողակ ձեռնարկատերեր են

Ժամանակակից աշխարհում հայտնի աստղերը դարձել են ավելին, քան պարզապես արտիստներ: Նրանցից շատերը հաջողությամբ մտել են բիզնես աշխարհ՝ օգտագործելով իրենց համբավն ու ազդեցությունը։Բրենդոնի բլոգում մենք կուսումնասիրենք 6 հայտնի աստղերի ճանապարհորդությունները, ովքեր հսկայական հաջողությունների են հասել բիզնեսում: 

Սելենա Գոմես
Սելենա Գոմեսը հայտնի է իր հաջող երաժշտական կարիերայով, իսկ այժմ ընդլայնել է իր հորիզոնները՝ խորանալով ձեռներեցության ոլորտում։ Իր Rare Beauty ապրանքանիշով Սելենան նպատակ ունի տրամադրել բարձրորակ արտադրանք, որը կօգնի կանանց ընդգծել իրենց բնական գեղեցկությունը: Արդարելով դիմահարդարման պաագաներ՝ Սելենան շատ հաճախ հանդես է գալիս գովազդային արշավներում, ինչն օգնում է բիզնեսի առաջխաղացմանը։

Ռիհաննա
Ռիհաննան՝ երաժշտական համաշխարհային գերաստղը, մի քանի տարի է, ինչ ունի կայուն բիզնես և հայտնվել է ամենահարուստ աստղերի ցանկի թոփ հորիզոնականներում։ Դիմահարդարման իր նորարարական շարքից՝ Fenty Beauty, մինչև իր ներառական ներքնազգեստի ապրանքանիշը՝ Savage X Fenty, Ռիհաննան վերաիմաստավորել է գեղեցկության և նորաձևության ընկալումները: Նրա հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ թողարկում է ապրանքներ, որոնք նախատեսված են բոլորի համար՝ անկախ քաշից, հասակից, մաշկի գույնից և նախասիրություններից։

Քիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյանը խորհրդանշական կերպար է, որը հայտնի է իր ռեալիթի հեռուստաշոուով և սոցիալական ցանցերում ազդեցիկ ներկայությամբ: Շատերը նրան համարում են աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, իսկ ոմանք՝ աստղ առանց տաղանդի։ Անձամբ Քիմը բազմիցս կատակով նշել է, որ իր տաղանդը առանց տաղանդի հայտնի դառնալն է։ Այնուամենայնիվ, Քիմն օգտագործել է իր անձնական հայտնիությունը մի շարք հաջողակ բիզնեսներ ստեղծելու համար՝ ներառյալ KKW Beauty-ն և SKIMS-ը՝ հեղափոխություն կատարելով գեղեցկության և նորաձևության ոլորտներում:

Դուեյն Ջոնսոն
Ըմբշամարտի ռինգից մինչև բիզնես կայսրություն․ Դուեյն «The Rock» Ջոնսոնն անհավատալի ճանապարհ է անցել պրոֆեսիոնալ ըմբշամարտից մինչև Հոլիվուդի ամենահարուստ դերասաններից մեկը դառնալը: Սակայն նրա փառքին ու հարստությանը նպաստել է նաև նրա ձեռնարկատիրական գործունեությունը: Այժմ աստղն ունի երկու բիզնես՝ արտադրական ընկերություն՝ Seven Bucks Productions և իր սեփական տեկիլա ապրանքանիշը՝ Teremana:

Ջեյ Զի
Ջեյ Զին ոչ միայն ռեփի լեգենդ է, այլ նաև գործարար: Roc-A-Fella Records-ի համահիմնադիրից մինչև իր սեփական երաժշտական հոսքային ծառայության՝ TIDAL-ի գործարկում և Armand de Brignac Champagne-ի նման շքեղ ապրանքանիշերի ձեռքբերում․ Jay-Z-ն ստեղծել է տպավորիչ կայսրություն: 

Ջեսիկա Ալբա
Ջեսիկա Ալբան՝ ճանաչված դերասանուհի, նաև էթիկական սպառողականության ջատագով է: Նա հիմնել է The Honest Company ապրանքանիշը, որն առաջարկում է էկոլոգիապես մաքուր և ոչ թունավոր կենցաղային և անձնական խնամքի միջոցներ: 

Այս աստղերը ցույց են տվել, որ հնարավոր է համատեղել գործունեությունը մի քանի ոլորտում և ժամանակին համընթաց քայլել։ Մեկ ոլորտում երկար գործող մարդիկ երբեմն չեն նկատում, որ կորցնում են երբեմնի փառքը, ուստի փոփոխություններն ու նորությունները միշտ ինքնադրսևորման լայն հնարավորություն են տալիս։ Շարունակեք հետևել նորություններին, ինչպես նաև ընթերցեք 10 կարճ փաստ գովազդի մասին բլոգը։