open

Մենք վստահ ենք, որ բրենդավորումը ինքնաբացահայտման ճանապարհորդություն է, մենք օգնում ենք բիզնեսին, արտադրանքին կամ ծառայությանը գտնել իրենց անհատական ​​ձայնը լեփ-լեցուն շուկայում: 

Բրենդոնի աշխատանքային էթիկան հետևյալն է `թույլ տալ ձեզ լինել ստեղծագործական գործընթացի յուրաքանչյուր քայլի: 

Նորարար և համարձակ լուծումների զուգորդմամբ և վիզուալիզացիայի միջոցով մենք ձգտում ենք ստեղծել յուրահատուկ և չկրկնվող ոճ Ձեր բիզնեսի համար:

open

Մարքեթինգային հետազոտությունների իրականացումը կարևոր է բիզնեսում անորոշության գործոնը մինիմալին հասցնելու համար։ Մարքեթինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է ճիշտ գնահատել ռիսկերը, շուկայի պահանջարկը, բացահայտել սպառողների կարիքները։ 

Մեր կողմից ներկայացված համակողմանի ուսումնասիրությունների ու խորհրդատվության շնորհիվ մի շարք ընկերություններ գրանցել են էական հաջողություններ՝ իրենց ոլորտում դառնալով  առաջատարներ։

open

Սոցիալական Մեդիա Մարքեթինգն ապահովում է բիզնեսի և թիրախային լսարանի կապը սոցիալական հարթակներում, բացահայտում է հավանական սպառողների հետաքրքրությունները, նպաստում է սպասարկման որակի բարելավմանը՝ շնորհիվ վայրկենական հետադարձ կապի, թիրախավորված գովազդի միջոցով ավելացնում է վաճառքի ծավալները և նպաստում՝ բիզնես-հաճախորդ ամուր համագործակցությանը։ 

Հետևելով ժամանակակից թրենդերին, մենք մշակում ենք հատուկ ՍՄՄ ռազմավարություն և ապահովում ընկերության ճանաչումը բազմահազար լսարանի շրջանում։

 

open

Մեզ մոտ կարող եք պատվիրել տարբեր բարդության վեբ կայքեր՝ ամենապարզ կատալոգային կայքից մինչև խոշոր ինտերնետ պորտալներ և օնլայն խանութներ։ Մենք կստեղծենք ժամանակակից լուծումներով, տարբերվող դիզայնով և օգտագործման մեջ պարզ բիզնես կայքեր, իսկ SEO օպտիմալացման շնորհիվ ձեր վեբ կայքը կլինի որոնողական համակարգերի առաջատար դիրքերում։

open

Մեր մարքեթինգային ընկերության պրոֆեսիոնալ թիմը կկազմի և կիրագործի գովազդային այնպիսի արշավներ, որոնք կբարձրացնեն Ձեր բրենդի ճանաչողությունն ու կավելացնեն վաճառքները։

Մեր պատասխանատու աշխատանքը կարող են փաստել բազմաթիվ պրոյեկտներն ու գործընկերները։

 

 

open

Մենք ստեղծում ենք հարմարավետ և ժամանակակից դիզայնով կայքեր։ Յուրաքանչյուր կայքի համար կոնցեպտներ մշակելիս հաշվի ենք առնում ոլորտի առանձնահատկությունները, օգտագործողի հարմարավետությունը։

open

Դարձրեք Ձեր ընկերության կոմերցիոն տարածքը համապատասխան ընկերության ոճին և գաղափարախոսությանը մեր օգնությամբ։

Դիմելով մեզ՝ կարող եք վստահ լինել, որ կստանաք պրոֆեսիոնալ, հարմարավետ և էսթետիկ դիզայն։ Մենք կխնայենք Ձեր ժամանակն ու կառաջարկենք լավագույն լուծումները։

Կոնտեքստային գովազդ

open

Գովազդի այս տեսակի շնորհիվ Ձեր հայտարարությունը հասանելի դարձրեք միլիոնավոր օգտատերերի համար որոնողական համակարգերում, Գուգլի և Յանդեքսի գործընկեր կայքերում, բջջային հավելվածներում և վիդեոհոլովակների սկզբում, վերջում և ընթացքում: Ընտրեք գովազդի նախընտրելի տեսակը (որոնողական, բաներային, վիդեոգովազդ) ըստ բիզնես նպատակների: