Բիլ Գեյթսի 7 կանխատեսումները

Բիլ Գեյթսը արդարացիորեն կրում է մարգարեի տիտղոս: Օրինակ, 1999թ.-ին նա ճշգրտորեն կանխատեսել էր այն կայքերի հայտնվելը, որոնք կարողանում են համեմատել ապրանքների, սմարտֆոնների, սոցցանցերի և բոթերի գները:

Բիլ Գեյթսը իր հարցազրույցների ժամանակ շատ հաճախ է ապագայի համար կանխատեսումներ անում: Եկեք տեսնենք նրա 7 ամենահետաքրքիր կանխատեսումները:

Հաջորդ 15 տարիներին 33 միլիոն մարդ կարող է մահանալ պոթոգենից

Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Գեյթսը զգուշացրել է, որ համաճարակարանները խոսում են արագ տարածվող օդային ծագման պաթոգենի մասին, որը կարող է սպանել ավելի քան 30 միլիոն մարդ մեկ տարուց քիչ ժամանակում: Սա կարող է պայմանավորված լինել մուտացիայով, վթարով կամ ահաբեկչական սպառնալիքներով:

Նմանատիպ իրադարձություններ.

  • Սև մահը կամ ժանտախտը, որը ոչնչացրեց Եվրոպայի մեկ երրորդը (XIV դարի կեսերին)
  • Առաջին համաշխարհային պատերազմի վերջին իսպանական գրիպը ոչնչացրեց 50-100 միլիոն մարդ: (1918թ.)

Աֆրիկան ինքնուրույն կկարողանա ապահովել իրեն սնունդով

Լավագույն պարարտանյութի և աճող բերքատվության օգտագործումը կբարելավի բնակչության սնունդը, ինչը կնպաստի արտադրողականության բարձրացմանը:

Հեռախոսային հաղորդակցության տարածմանը զուգահեռ կխթանվի տեղեկատվության փոխանակումը և շուկայական գների և եղանակի կանխատեսումների մասին տեղեկություն ստանալը:

Բջջային բանկինգի շնորհիվ ցածր եկամուտ ունեցող մարդկանց կյանքը կփոխվի

Էլեկտրոնային բանկային համակարգերը թույլ կտան ցածր եկամուտ ունեցողներին թվային ձևով գումար պահել: Բիլ Գեյթսն ասել է, որ 2030 թվականին 2 միլիարդ մարդ, ովքեր այսօր չունեն բանկային հաշիվ, կպահեն գումարները և կվճարեն իրենց հեռախոսների օգնությամբ:

2035 թվականին աղքատ երկրներ չեն լինի

Գեյթսը խոսում է այն մասին թե ինչպես է աշխարհը փոխվել վերջին 100 տարիներում` Խորհրդային Միության փլուզումից և ազգայնական միությունից հետո, այն աշխարհը որը մենք տեսնում ենք այսօր: Փոփոխության ներուժը հսկայական է:

2030 թվականին բեկում կլինի մաքուր էներգիայի բնագավառում, որը կլինի մեր աշխարհի հեղափոխությունը

2016թ.-ին Գեյթսը չի կենտրոնացել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման եղանակներից որևէ մեկի վրա: Սակայն նա կարծում է, որ առանցքային պահը ներդրում է տեխնոլոգիաների զարգացման մեջ: Նրա օրինակն է` 2 միլիարդ դոլար այլընտրանքային տեխնոլոգիաների մեջ:

Ավտոմատցման շնորհիվ շատ մասնագիտություններ կվերանան

Quartz-ին տված հարցազրույցում Բիլ Գեյթսը տեսնում է աշխարհ, որտեղ մարդկանց փոխարինում են ռոբոտները: Միևնույն ժամանակ նա նշել է, որ մեծ հավանականությամբ կշատացվի այն աշխատատեղերի ֆինանսավորումը, որոնք կարող են կատարել մարդիկ, օրինակ` տարեց մարդկանց խնամելը, կամ երեխաների հետ աշխատելը:

Պոլիոմելիտը կարող է վերացվել 2019 թվականին

2013 թվականին Բիլ Գեյթսը խոսեց վիճակագրական տվյալների մասին, որը ցույց է տալիս, որ պոլիոմելիտի տարածվածությունը նվազում է, և ներկայումս խնդիրը գոյություն ունի միայն երեք երկրներում: