Ինչպես են առաջացել հայտնի բրենդների անվանումները

Ինչո՞ւ աշխարհի ամենահայտնի որոնողական կայքը չի կոչվում search.com: Չէ՞ որ այդպես ավելի տրամաբանական կլիներ: Ինչո՞ւ են հայտնի բրենդների անվանումների մեջ հանդիպում են ուղղագրական սխալներ: Բանն այն է, որ շատ դեպքերում այս բրենդները ստեղծվել են ուսանողների կամ համալսարանը նոր ավարտած երիտասարդների կողմից, ովքեր գաղափար անգամ չունեին, որ իրենց հորինած անվանումը մի օր դառնալու է համաշխարհային բրենդ:

Adidas – Անվանումն առաջացել է ընկերության հիմնադիր Ադի(Ադոլֆ) Դասլերի անունից: Նրա նախորդ ընկերությունը կոչվում էր պարզապես Դասլեր: Սակայն երբ նա և իր եղբայր Ռուդոլֆ Դասլերը վիճեցին և բաժանվեցին, ըստ պայմանավորվածության, ոչ ոք այլևս չէր կարող օգտագործել Dasler անվանումը:

Puma – Սա արդեն Ռուդոլֆ Դասլերի ընկերության անվանումն է: Սկզբում նա կոչել էր այն Ruda, ինչպես հասկանում եք, սա էլ իրա անվան սկզբնատառերն էին: Սակայն քանի, որ բառն այնքան էլ բարեհունչ ու տպավորվող չէր, բառը թեթևակի փոփոխության ենթարկեցին՝ թողնելով նույն ձայնավորները, իսկ առաջին տառը տեսողական առումով նման ընտրեցին:

Apple – Խնձորը Սթիվ Ջոբսի սիրելի միրգն էր: Երեք ամիս շարունակ նա և Սթիվ Վոզնյակն անվանում էին փնտրում ընկերության համար: Չկար անվան այնպիսի տարբերակ, որը երկուսին էլ դուր գար: Ու նյարդայնացած Ջոբսը հայտարարեց. «Եթե 24 ժամվա ընթացքում չգտնենք ընկերության անունը, ապա իմ սիրելի մրգի անունով էլ կանվանենք այն»: Այդպես էլ եղավ: Ի դեպ, Macintosh-ը նույնպես խնձորի տեսակ է, որը աճեցվում է ԱՄՆ-ում:

Google -Անավանումն առաջացել է Googol բառի աղավաղումից: Գուգոլը թիվ է, որը պատկերվում է 1 թվանշանից հետո 100 զրոներով: Իսկ ահա Google բառը գրվել էր այն չեկի վրա, որով նախագծի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ստանում էին իրենց առաջին գումարը ներդրողից: Քանի որ դրանից հետո անվանումն այլևս փոխել չէին կարող, տղաները իրենց որոնողական համակարգը կոչեցին հենց այդպես:

Reebok բրենդն այսպես է կոչվել աֆրիկական փոքրիկ ու արագաշարժ այծքաղի պատվին:

 

Яндекс – Անվանումն առաջացել է Yet Another Indexer բառակապակցությունից (Եվս մեկ ինդեքսատոր):

Yahoo – Այս բառը հորինել է Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունը»գրքում: Այդպես կոչում էին տհաճ ու զզվելի մարդկային արարածներին: Ընկերության հիմնադիրներ Ջերի Յանգն ու Դևիդ Ֆիլոն այսպես էին կոչում մեկը մյուսին: Կա նա անվան բացատրության մեկ այլ տարբերակ ևս՝ Yet Another Hierarchical Officious Oracle (Եվս մեկ պնդերես մարգարե):

Nike – Անվանումն առաջացել է հունական հաղթանակի աստվածուհի Նիկիի անունից, որը անգլերենում հնչում էր իբրև «Նայք»:

LG – «L»-ը և «G»-ն կորեական Lucky և Goldstar բրենդների անունների առաջին տառերն են: Ընկերության անվանումն առաջացել է այդ երկու բրենդների միաձուլումից: Իսկ ահա նրանց կարգախոսը՝ «Life’s Good», առաջացել է ավելի ուշ՝ այդ երկու տառերի հիման վրա:

Mitsubishi – Անվանումը հորինել է Յաթարո Իվասակին 1870 թվականին: Բառը ճապոներենից թարգմանած նշանակում է երեք շեղանկյուն՝ «mitsu» – երեք, «hishi» – շեղանկյուն: Քանի որ «h» տառը ճապոնացիները բառի մեջտեղում արտասանում են իբրև «b», ամբողջական տարբերակով բառը ստացվել է Mitsubishi: Անվանումն իրականում առաջացել է հենց լոգոյից, որը եղել է Իվասակիի ընտանեկան գերբը:

Sharp – Էլեկտրոնիկա արտադրող առաջատար ընկերություններից մեկն այպես է կոչվել, քանի որ Տոկուջի Խայակավան 1910-ական թվականներին հիմնել է այն` սրելու կարիք չունեցող մեխանիկական մատիտի արտադրման համար: