ՌԵԲՐԵՆԴԻՆԳ

Ռեբրենդինգը ընկերության կամ որոշակի ապրանքի բրենդավորման մասնակի կամ ամբողջական փոփոխման գործընթացն է: Մասնակի ռեբրենդինգը կարող է վերաբերել ընկերության լոգոտիպին, անվանմանը, գաղափարախոսությանը:



Ներկայիս մրցակցային պայմաններում անհրաժեշտ է ձեռքը զարկերակին պահել, հասցնել հետևել շուկայում կատարվող փոփոխություններին, որպեսզի կարողանաք պահել ձեր դիրքերն ու հասնել նոր արդյունքների:

 

 

Ռեբրենդինգի պատճառները յուրաքանչյուր ընկերությունում կարող են անհատական լինել: Կարելի է թվարկել ռեբրենդինգի համար մի քանի հիմնական նախադրյալներ`                                                                       

1.​ շուկայում մասնաբաժնի նվազում և ընկերության կարևորության զգալի թուլացում,

2.​ որպես միջոց` այլ թիրախային լսարանի և մարքեթինգային ռազմավարության ընտրություն,

3.​ շուկայում բրենդի` սկզբնապես ոչ ճիշտ դիրքավորման դեպքում,

4.​ երբ ձևավորված շուկայական պայմաններում գոյություն ունեցող բրենդը կորցրել է արդիականությունը:

Ինչպես և ցանկացած մարքեթինգային գործիք, ռեբրենդինգը կիրառվում է հստակ սահմանված նպատակներին հասնելու համար: Դրանք կարող են տարբեր մեծության ընկերությունների համար տարբեր լինել: