Իսկ դու ճի՞շտ ես արտասանում համաշխարհային այս բրենդների անունները (Մաս 2-րդ)

Մեր բլոգի առաջին մասում արդեն ներկայացրել էինք համաշխարհային բրենդների անվանումներ, որոնք սխալ են արտասանվում, և երբեմն կային օրինակներ, որոնցում սխալ արտասանությունը ընդունվել էր նույնիսկ պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Դե ինչ, համալրենք ցանկը ևս մի քանի բրենդով:

Ermenegildo Zegna

Համաշխարհային ճանաչում ունեցող այս բրենդի անունը սխալ է արտասանվում անգամ հենց վաճառողների կողմից: Չնայած նրան, որ իրար են հաջորդում g և n տառերը, անունը կարդացվում է ոչ թե «ԶԵՅՆԱ», այլ «ԶԵՆՅԱ»: Իսկ ինչ վերաբերում է առաջին մասին, այն մեծ մասամբ չի էլ կիրառվում, սակայն բրենդի ամբողջական անվանումը Էրմենեջիլդո Զենյա է:


Hublot

Շվեյցարական շքեղ ժամացույցների այս աշխարհահռչակ բրենդը գրեթե միշտ անվանվում է հենց այնպես, ինչպես գրվում է՝ Հուբլոտ, սակայն իրականում ճիշտ է «Յուբլո՛» արտասանությունը:


Bvlgari 

Բրենդի անունը հիմնվել է լատինական այբուբենի վրա, որտեղ V-ն հավասարազոր է U-ի: Կա նաև մեկ նկատառում՝ սխալ շեշտադրումը. Իրականում ոչ թե Բու՛լգարի է, այլ Բուլգա՛րի:


Xiaomi և Huawei

Նույնիսկ գովազդի ժամանակ այս բրենդն արտասանվում է Քսյաոմի կամ Սյաոմի, սակայն իրականում չինացիներն այն անվանել են «ՇՅԱՈՄԻ»: Նույն կերպ սխալ արտասանվող Հուավեյն իրականում անվանվել է «ՈՒԱՈՒԵՅ»:


UGGs

Այս բրենդի  պատմությունը սկսում է նմանվել «Պամպերս»-ին կամ «Xerox»-ին. նմանատիպ բոլոր ձմեռային կոշիկներն անվանվում են ուգգ: Սակայն իրականում ոչ միայն կոշիկի տվյալ ձևին ուգգ ասելն է սխալ,այլև բրենդի անվանումն իրականում «ԱԳԳս» է:


Agent Provocateur

Չնայած այս բրենդը ունի բրիտանական ծագում, սակայն այն ստեղծողները խորհուրդ են տալիս կիրառել ֆրանսիական արտասանությունը՝ ոչ թե «Ագենտ Պրովակատր», այլ «Աժան Պրովակատր»:


Ritter sport

Տարբեր համերով շոկոլադե այս սալիկներն ի սկզբանե ստեղծվել էին քառակուսի ձևով, որպեսզի տեղավորվեին սպորտային բաճկոնների գրպանում: Շոկոլադները տրամաբանորեն անվանում են Ռիտեր Սպորտ, սակայն իրականում նրա գերմանական անվանումը կարդացվում է «ՌԻՏԵՐ ՇՊՈՌՏ»:


Maison Francis Kurkdjian

Հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ այս պարֆյումերը ոչ միայն ճանաչված է համաշխարհային բրենդների համար ստեղծած իր բույրերով (Narciso Rodriguez, Nina Ricci, Burberry, Elie Saab), այլև իր սեփական բրենդային օծանելիքներով, որոնք ի պատիվ իր անվան, արտասանվում են Մեզոն Ֆրանսիս Կուրկջան:


Porsche

Ավտոսիրողների կողմից հաճախ արտասանվում է թե՛ Պորշ, թե՛ Պորշե՛ տարբերակը: Իրականում  գերմանացիները՝ մեքենաներն արտադրողները, այն անվանում են «ՊՈ՛ՐՇԵ»:


Balmain

Նորաձևության աշխարհում շատ է տարածված Բելմեյն արտասանությունը՝ կրկին պայմանավորված անգլերենի արտասանության կանոններով: Ֆրանսիական արտասանությունը «ԲԱԼՄԱ՛Ն» է՝ ի պատիվ Պյեռ Բալմանի:


Դե ինչ, եթե ձեզ հետաքրքրեց այս շարքը, և ցանկանում եք իմանալ ավելին, չմոռանաք ընթերցնել նաև բլոգի առաջին մասը՝ անցնելով հետևյալ հղմամբ:

Իսկ ոլորտի նորություններից հետ չմնալու համար կարող եք  հետևել մեր Ֆեյսբուքյան թարմացումներին: