Ինտերնետ-մարքեթինգի թրենդները 2019-ին

Ինտերնետում բիզնեսի առաջխաղացման տարբերակն օրեցօր ավելի արդյունավետ է դառնում, սակայն միևնույն ժամանակ անընդհատ առաջանում են նոր միտումներ, գործիքներ ու հնարավորություններ, որոնցով պարբերաբար պետք է հետաքրքրվել մրցակիցներից հետ չմնալու ու սեփական բիզնեսն առաջ տանելու նպատակով:



Տաբերվող կոնտենտը կբերի հաջողություն
Հիմա շատերն են բլոգ գրում տարբեր հարթակներում՝ սկսած սոցիալական կայքերում սեփական էջերից, վերջացրած տարբեր ֆորումներով այդ նպատակով  առանձին կայքի ստեղծմամբ: Համացանցում  նյութերը շատ են, տեքստերը՝  երկար, թեմաները՝ կրկնվող, ուստի նախ պետք է փորձել գտնել  գոնե մի առանձնահատկություն, որով ձեր բլոգը տարբերվելու է մնացածից: Հայաստանյան հարթակներում կա մեկ տարբերություն՝ համեմատած, օրինակ, ռուսալեզու կամ անգլալեզու   բլոգերի հետ. այստեղ հայալեզու նյութերը դեռևս շատ չեն, իսկ պահանջարկը կա թեկուզ միայն այն պատճառով, որ մարդիկ կնախընտրեն կարդալ հայերենով, քան թե այլ  լեզվով:

Պարտադիր են չատ-բոտերն ու վիրտուալ օգնականները
Երբ բիզնեսը փոքր է,ինքնուրույն բոլոր նամակներին պատասխանելը սովորական երևույթ է, սակայն երբ դիմողների թիվը մեծանում է, շատ ու շատ նամակներ մնում են անտեսված,ուստի հարկավոր է հարթակներում  ներդնել չատ-բոտեր կամ գոնե ավտոմատացված պատասխաններ: Հաճախորդների ներգրավմանը կնպաստի նաև հաճախ տրվող հարցերի պատրաստի նմուշների կիրառումը, երբ հաճախորդը պարզապես կսեղմի իր նախընտրած հարցի վրա ու կա՛մ կհայտնվի այդ հարցի պատասխանը, կա՛մ պարզագույն դեպքում ձեզ ավտոմատ կուղարկվի հարցը:

Մարդիկ ձեզ ամենից շատը բջջային սարքավորումներով են ընթերցելու
Մարդկանց մոտ  1/3-ն արդեն համացանցում նյութեր է ընթերցում բացառապես հեռախոսի միջոցով, և այդ թիվն ունի աճի միտում: Սա օգտագործվում է շատ ընկերությունների կողմից, որոնք ուշադրություն են դարձնում  պլանշետներով և բջջայիններով համացանցից օգտվողներին՝ փորձելով կայքերը հնարավորինց ադապտացնել այդ սարքավորումներին:

Ձայնային հրահանգները գնալով լայն կիրառում են ստանում
Օրեցօր ավելանում է մարդկանց քանակը, որոնք օգտվում են ձայնային որոնումներից կամ ձայնային օգնականներից, ուստի գնալով շատանում են նաև այն կայքերը, որոնց ներսում հնարավոր է տալ ձայնային հրահանգներ:

Նորությունների հոսքի վրա ուշադրությունը նվազում է
Մարդիկ գնալով ավելի քիչ են թերթում newsfeed-ը, և արդյունքում էջերը հսկայական թվով դիտումներ են կորցնում: Իսկ  սթորիները գնալով մեծ ուշադրության են արժանանում՝ նաև շնորհիվ անընդհատ թարմացվող ֆունկցիաների:

Լայն կիրառում են ստանում AR-ը, VR-ը, MR-ը
Augmented, Virtual և Mixed իրականությունների կիրառումն անմիջապես գրավեց նույնիսկ այն մարդկանց, ովքեր անտարբեր էին տեխնոլոգիաների հանդեպ: Նկարներում վերևից ներքև ներկայացված են լրացված, վիրտուալ և խառը տիպի իրականություն ցույց տվող սարքավորումների օրինակներ: Եթե ձեր բիզնեսն ունի հնարավորություն թեկուզ ամենապարզ ձևերով կիրառելու այս տարբերակները հավելվածներում, ապա շտապե՛ք օգտվել այդ շանսից, քանի դեռ օգտատերերի ուշադրությունը գրավված է:

Նույնիսկ նորահայտ բլոգերների ծառայություններից օգտվելը շահութաբեր է
Ինչպես երևում է շատ բլոգերների էջերից, նրանց միջոցով իրենց արտադրանքն են գովազդում նույնիսկ ամենահայտնի ֆիրմաները: Այստեղ պետք է մտածել ոչ միայն բլոգերի՝ influencer-ի հետևորդների քանակի մասին, այլ պետք է ուսումնասիրել նրա լսարանի ակտիվությունը, հասկանալ՝ որքանով է նրա լսարանը համարվում ձեր ապրանքների պոտենցիալ սպառող, որքանով է բլոգերը վստահված իր լսարանի կողմից: Արդյունքում կարող է ստացվել, որ ճիշտ ընտրված 10 հազար հետևորդ ունեցող բլոգերը ձեզ ավելի շատ շահույթ բերի, քան 100 հազար հետևորդ ունեցողը:

Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու է ձեր էջն աստիճանարար հետևորդներ կորցնում, կարող եք սեղմել այս հղմանը և կարդալ մեր նյութն այդ մասին: