8 ամենաթանկարժեք ու ոճային մանկական բրենդները

Մանկական նորաձևության աշխարհը հարուստ է առաջատարի դիրքի համար պայքարող բրենդներով, քանի որ լավագույն դիզայներները ներկայացնում են իսկապես շատ նրբաճաշակ ու շքեղ մանկական հավաքածուներ մեկը մյուսի ետևից: Այսօրվա բլոգում ձեզ ենք ներկայացնում մի քանի՝ ամենաթանկը համարվող մանկական բրենդներ, որոնք հաստատ արժանի են ուշադրության:




1. Balmain

Այս աշխարհահռչակ փարիզյան բրենդն համաշխարհային աստղերի ամենասիրելիներից է, ու ներկայացնում է ավելի պաշտոնական ոճի հագուստ՝ ցանկանալով ընդգծել երեխաների էլեգանտությունը:


2. Mishka Aoki

Mishka Aoki բրենդը դարձել է շքեղության ու հարստության հոմանիշ՝ փորձելով ստեղծել արքայականին նմանվող հագուստ ու դառնալ ոճի ու գեղեցկության խորհրդանիշ:


3. Baby Dior

Baby Dior-ը համաշխարհային Դիոր բրենդի մի մասն է, որը կարում է հագուստ և՛ տղաների, և՛ աղջիկների համար: Յուրաքանչյուր նմուշի որակի խիստ վերահսկումը ոչ մի կերպ չի զիջում մեծերի տեսականու ստուգմանը: Բրենդն ունի նաև բաժին՝ նախատեսված նորածինների համար:


4. Gucci

Հայտնի իտալական այս բրենդն առաջարկում է մանկական հագուստ ու աքսեսուարներ, որոնց նույնիսկ ամենափոքր դետալի մշակման ու որակի վերահսկման վրա հսկայական թիմեր են աշխատում:


5. Dolce & Gabbana

Dolce & Gabbana-ն իրական հեղաշրջում իրականացրեց մանկական նորաձևության ոլորտում՝ ներկայացնելով անկրկնելի դիզայն ու մանրակրկտորեն մշակված դետալներ: Նրանց «Mini Me» հավաքածուն ամբողջ աշխարհի մոդայիկ մայրիկների շրջանում իրական հիթ դարձավ:


6. Fendi

Fendi-ն էլ միշտ ընկալվել է՝ որպես նորաձևության և էլեգանտության հոմանիշ, և այս բրենդի հագուստը ուշադրութան է արժանացել ոչ միայն արտաքին տեսքի, այլև որակի, տաքության ու հարմարավետության շնորհիվ:


7. Givenchy

Givenchy-ի նպատակը երեխաներին սպորտային ու դինամիկ տեսք հաղորդելն է՝ միևնույն ժամանակ պահպանելով բրենդի՝ արդեն իսկ հաստատված դասական ու էլեգանտ համբավը:


8. Burberry

Burberry-ն փորձում է գունագեղ ու տաք հագուստի միջոցով գրավել երեխաներին՝ փորձելով յուրաքանչյուր արտադրատեսակի հաղորդել առանձնահատկություն, երաշխավորել բարձր որակ ու ապահովել առաջնակարգ հումքի օգտագործում:  


Այսքանը նախատեսել էինք մանկական բրենդների մասին, իսկ եթե հետաքրքրված եք համաշխարհային բրենդներով, բայց չգիտեք դրանց ճիշտ արտասանությունը, ապա խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ու ընթերցել մեր պատրաստած «Իսկ դու ճի՞շտ ես արտասանում համաշխարհային այս բրենդների անունները» բլոգը: