Այն, որ երբեմն անգամ համաշխարհային բրենդները սխալվում ու չեն տեսնում ակնհայտ բաներ, որոնք հետագայում մե՜ծ սկանդալների պատճառ է դառնում, վաղուց գաղտնիք չէ: Այս անգամ հերթը Պումայինն է: Գերմանական այս բրենդի սպորտային կոշիկները ամբողջ համացանցում դարձան ոչ միայն ծիծաղի, այլև զայրույթի պատճառ: Խնդիրն այն է, որ երբ կոշիկներին նայում ես վերևից՝ ինչպես պատկերված է նկարում, ստացված պատկերը նմանվում է Ադոլֆ Հիտլերին: Առաջինը սրա վրա ուշադրություն դարձրին Twitter-ի օգտատերերը:
Օգտատերերից մեկը հրապարակել է նոր՝ Puma Storm Adrenaline սպորտային կոշիկների նկարը՝ մեղադրելով, որ անգամ այս ձևով մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ: Նրա հրապարակման տակ ծավալուն քննարկումներ սկսվեցին, մարդկանց մի մասը մոտեցավ հումորով, մի մասը, ինչպես բոլոր դեպքերում, սկսեց կռվել, իսկ մյուսները գտան այլ նմանություններ ևս՝ կոշիկների պատկերը համեմատելով Նիկոլայ Գոգոլի, Խավյեր Բարդեմի և Չառլի Չապլինի հետ:
Հիշեցնենք, որ գերմանական Պումա բրենդի հիմնադիրները Ռուդոլֆ և Ադոլֆ Դասսլերներն էին, որոնք նացիստական կուսակցությանն էին անդամակցում: 1924 թվականին հիմնադրված նրանց գործարանը սկզբում կոչվում էր Gebrüder Dassler Schuhfabrik («Դասսլեր եղբայրների կոշիկի գործարան»), սակայն երբ Ռուդոլֆը սկսեց խիստ տարվել նացիզմով, չգտավ եղբոր աջակցությունը, որի հետևանքով նրանք վիճեցին ու 1948-ին ստեղծեցին առանձին ֆիրմաներ. Ռուդոլֆն իր ընկերությունը կոչեց Պումա, իսկ Ադոլֆը՝ Ադիդաս:
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Պուման ունեցել էր մտադրություն՝ պատկերելու Հիտլերին, թե՞ սա զուգադիպություն է, անպայման կիսվե՛ք մեզ հետ Ձեր կարծիքպով: Եվ քանի որ նման ձախողումներ ու սխալներ երբեմն պատահում են անգամ ամենապրոֆեսիոնալների մոտ, անպայման ընթերցե՛ք նաև մեր ամենաընթերցված հոդվածներից մեկը՝ «Հայտնի մարքեթինգային ձախողումներ»:
Իսկ մենք հիշեցնում ենք, որ յուրահատուկ ու հիշվող բրենդինգի համար կարող եք դիմել Բրենդոնի թիմին: Հետաքրքրե՞ց, անպայման ծանոթացե՛ք մեր ծառայությունների մանրամասներին և կատարած աշխատանքներին՝ անցնելով հղումներով՝