Ֆիրմային ոճի ստեղծում: Ինչու՞ է սա անհրաժեշտ:

Ֆիրմային ոճ ասելիս ոչ բոլորն են հստակ պատկերացնում, թե ինչ է դա նշանակում: Պարզ ասած՝ դա ընկերության վիզուալ տեսքն է, նրան առնչվող մեկ ոճով ստեղծված գրաֆիկական տարրերի ամբողջությունը: Ֆիրմային կամ կորպորատիվ ոճը թույլ է տալիս ստեղծել ընկերության իմիջը, ընդգծել նրա յուրահատկությունը, օգնում է ընկերությանը ներկայանալի տեսքով հանդես գալ գործընկերների ու հաճախորդների առաջ, մեծացնում է ճանաչելիությունը և բարձրացնում վստահելիության մակարդակը: Ֆիրմային ոճի ստեղծումը ենթադրում է գույների, փաստաթղթերի, փաթեթավորման, գովազդի նկատմամբ հատուկ մոտեցում:

 



Որտե՞ղ է կարելի օգտագործել ֆիմային ոճը

Ֆիրմային ոճի յուրաքանչյուր տարր՝ լոգոտիպ, կայք, այցեքարտ, արտադրանքի փաթեթավորում, բեյջ, գրիչ և այլն, ձեզ օգնելու են հայտնվել հաճախորդի ուղեղում ամեն անգամ, երբ նա կտեսնի այդ իրերը: Ֆիրմային ոճը կարող է պատկերվել հետևյալ տեղերում՝

  • Հենց արտադրանքի վրա - բոլորիս ուղեղում արդեն հաստատուն մտապահված են Ադիդասի 3 գծերն ու Մերսեդեսի աստղը,
  • Փաթեթավորման վրա -  օրինակ՝ տոպրակ կամ տուփ,
  • Բլանկների, չեկերի և այլ փաստաթղթերի վրա,
  • Ցանկացած տեսակի գովազդում,
  • Աշխատակիցների հագուստի ու այլ աքսեսուարների վրա (բեյջեր, գլխարկներ, վզկապներ, շապիկներ),
  • Հուշանվերների  պատրաստման մեջ (գրիչներ, օրացույցներ, բլոկնոտներ),
  • Գրասենյակի ինտերիերի մեջ:

Ֆիրմային ոճի բաղադրիչները

Կորպորատիվ ոճը ընկերության իմիջի ձևավորման միջոց է, ու դրա համար օգտագործվում են հետևյալ հիմանական տարրերը՝

  • Ապրանքային նշան,
  • Ընկերության կարգախոս,
  • Կորպորատիվ identity-ի տարրեր,
  • Որոշակի գունային գամմա,
  • Հատուկ տառատեսակ,
  • Այլ ֆիրմային տարրեր:

Ինչու՞ է պետք ունենալ ֆիրմային ոճ

Ընկերությունը, որն արդեն կայացած է, բայց չունի կորպորատիվ ոճ, հաստատ վստահություն չի ներշնչի, քանի որ դրանով խախտվում է բրենդի ընկալումը: Ինքներդ մտածեք՝ որքանով է գեղեցիկ, երբ գործընկերոջը տալիս եք մի ոճով պատրաստված այցեքարտ, որից հետո նա լրացնում է լրիվ այլ ոճով պատրաստված փաստաթղթեր, իսկ ընկերության ցուցանակը գովազդային մի գործակալություն ստեղծել է լրիվ այլ ոճով: Լուրջ չէ, այնպես չէ՞:

Ցավոք սրտի շատ ու շատ ֆիրմաներ մինչ օրս հենց այդպես էլ աշխատում են, ու որպես արդյունք՝ ոչնչով չեն ամրապնդվում մարդկանց հիշողության մեջ:

Եթե ցանկանում եք, որ ձեր ֆիրման միանգամից տարբերվի մրցակիցներից, ու հաճախորդներն անընդհատ ձգտեն հենց ձեզ մոտ սպասարկվել, ապա այս հարցում անպայման դիմե՛ք պրոֆեսիոնալներին ֆիրմային ոճի մշակման հարցում:

Բրենդոն ընկերությունը, լինելով մասնագիտացված այս ոլորտում, տարիներ շարունակ իր հաճախորդների համար ստեղծել է օրիգինալ, հիշվող ու գրավիչ ֆիրմային ոճեր, որոնց լավագույն գնահատականը եղել է հենց իրենց՝ հաճախորդների գոհունակությունը:  Նկարներում հենց մեր կատարած աշխատանքներն են, անցե՛ք այս հղմամբ, եթե ցանկանում եք ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին: Ցանկանում եք տեսնել իրական օրինակնե՞ր. սեղմե՛ք ստորև նշված կետերին՝ մեր կողմից իրականացված նախագծերից մի քանիսին ծանոթանալու համար: Այս նկարում ևս մեր աշխատանքն է «Panda Kitchen & Dessert» արևելյան և ասիական  խոհանոցի սննդի կետի համար:

Իսկ սեղմելով այս հղումներին՝ կտեսնեք մեր պրեզենտացիաները բոլորին արդեն հայտնի Զաքարյան ջինսերի, Լալունց մանկական հագուստի բրենդի և Լճեր ռեստորանի համար:

 

                    

                      Զաքարյան ջինսեր          Լալունց մանկական հագուստ          Լճեր ռեստորան