Հաճախորդների հետ հուսալի և երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու հարցում բրենդինգը հիմնարար դեր է խաղում: Ապրանքային նշանի` բրենդի ստեղծումը յուրաքանչյուր ընկերության զարգացման գործում լուրջ քայլ է հանդիսանում: Սակայն կարելի է նշել, որ ոչ բոլորն են հետամուտ լինում ուժեղ ապրանքային նշանի ստեղծմանը:
Ամենատարածված սխալներից մեկն այն է, որ բրենդինգը համեմատում և շփոթում են գովազդի և մարքեթինգի հետ: Սակայն բրենդինգի հասկացությունը շատ ավելի լայն է: Բրենդը հանդիսանում է ուժեղ զուգակցություններ, ասոցիացիաներ, որոնք առաջանում են գնորդների մոտ, երբ վերջիններս լսում են ձեր արտադրանքի մասին:
Այդ ասոցիացիաներն ուղղակիորեն ազդում են վաճառքի վրա: Սա գործում է հետևյալ կերպ. բրենդի միջոցով դուք ձեր ընկերության հանդեպ վստահություն եք հաստատում: Մարդիկ ավելի հեշտությամբ են գնումներ կատարում, եթե նախքան որոշում կայացնելն արդեն լսած են լինում տվյալ ընկերության մասին:
Բրենդն այն է, ինչ առաջանում է սպառողի գիտակցությունում, երբ վերջինս լսում է ձեր ընկերության մասին: Ասոցիացիաների հզոր համակարգ, որոնք օգնում են հաստատել վստահություն և հավատարմություն:
Նոր հաճախորդ ձեռք բերելը թանկ արժե, սակայն ընկերության համար ավելի թանկ է դժգոհ հաճախորդին վերադարձնելը: Ուժեղ բրենդն օգնում է երկար ժամանակ պահել հաճախորդներին:
Բրենդինգի հիմնական փուլերն են`
Բրենդի ստեղծումը պատասխանատու քայլ է, որին ոչ բոլոր ընկերություններն են դիմում: Սակայն այն հաճախորդների թվի կայուն աճի հուսալի միջոց է:
Բացի այդ` ուժեղ բրենդը հուսալի պաշտպանություն է դառնում ճգնաժամի պահին: