Նոր տիպի գովազդ, նոր բաժիններ ու սթիքերներ: Instagram-ի թարմացումները:

Եթե հետևում եք մեր բլոգերի ամենօրյա թարմացումներին, հաստատ նկատած կլինեք, որ սոցկայքերի վերաբերյալ նյութեր լինում են շաբաթը նույնիսկ մի քանի անգամ: Այսօր կներկայացնենք Ինստագրամի միանգամից 3 թարմացում, ու կհամոզվեք, որ այս հարթակն անում է ամեն բան իր համբավը չկորցնելու ու նոր օգտատերերին գրավելու համար:



Ինստագրամը գործարկել է նաև Branded Content Ads գովազդային հարթակը՝ նախատեսված բլոգերների կողմից գովազդվող արտադրանքների համար, որոնք վերջիններիս կողմից ենթարկվում են միայն օրգանական առաջմղման: Ուստի ինֆլյուենսերների մոտ գովազդ պատվիրողների համար այս նորամուծությունն օգտակար կլինի:

Այս նոր ֆորմատով գովազդային հայտարարություն ստեղծելու համար բլոգերը պետք է հրապարակման վրա նշի գովազդվող բրենդը և թույլ տա առաջմղել այն ընդլայնված կարգավորումների միջից:

Դրանից հետո այդ հրապարակումը գովազդվող բրենդին հասանելի կլինի Ads Manager-ում, և դրա վրա հնարավոր կլինի գովազդ միացնել լրահոսում կամ սթորիներում: Լրահոսում այսպիսի հրապարակումների գովազդումը հասանելի կլինի մոտակա շաբաթների ընթացքում, իսկ սթորիներում՝ մոտակա ամիսներին:

Instagram-ը թեստավորում է նաև դիտված հրապարակումների բաժինը: Այս նորամուծությամբ կիսվել է SMM մասնագետ Մեթ Նավարան: Այս ֆունկցիայի օգնությամբ օգտատերերը հեշտությամբ կկարողանան գտնել իրենց նայած բոլոր հրապարակումները: Բացի սրանից, Ինստագրամը թեստավորում է հրապարակումների շարքը, որոնք օգտատերը հավանել է, մեկնաբանել կամ ուղարկել ընկերներին:  

Ինստագրամը թեստավորում է նաև «ապրանք» և «պատվիրել» սթիքերները սթորիների համար, ու կարծես թե սա այս սոցցանցը ecommerce-հարթակի վերածելու հերթական քայլն է: Սա ևս Մեթն է նկատել, իսկ կայքը որևէ մեկնաբանություն չի տվել այս առթիվ:

Հիշեցնենք, որ Բրենդոն ընկերությունը մատուցում է SMM ծառայություններ պրոֆեսիոնալ մակարդակով, ինչն այսօրվա պայմաններում բիոզնեսի զարգացման գլխավոր նախապայմաններից է: Ձեր փոխարեն մենք կվարենք Ձեր բիզնես-էջերը՝ ապահովելով ակնհայտ արդյունքներ: Մեր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին Ինստագրամում տեղի ունեցող թարմացումների մասին ու լիարժեք կիրառել այն ձեր բիզնեսի համար, կարող եք ընթերցել նաև մեր նախորդ նյութերը՝ սեղմելով այս հղումներին՝