Ով աշխատում է սոցկայքերի հետ, լավ գիտի, թե որքան կարևոր է ճիշտ ժամանակին հրապարակումներ անելը, ու որքանով է աշխատանքի արդյունավետությունը կախված հրապարակման ժամից: Երբ ստեղծվեցին հրապարակումների պլանավորման գործիքները, մարդիկ բաժանվեցին երկու խմբի. ոմանք նախընտրեցին կա՛մ ինքնուրույն հրապարակել, կա՛մ վստահել միայն տվյալ կայքի պլանավորման ծառայությանը, ոմանք էլ սկսեցին օգտվել այլ ծառայություններից՝ դրանց վստահելով անգամ իրենց էջերի գաղտնաբառերը: Այսօր լավ նորություն կա Instagram-ի օգտատերերի համար. Facebook-ը գործարկում է Instagram-ում և IGTV-ում հրապարակումների պլանավորման պաշտոնական գործիք:
Այս գործիքը հասանելի է լինելու Facebook-ի Creative Studio-ում: Այդ մասին հայտնի դարձավ շնորհիվ Creative Studio-ի էկրանի վերնամասում տեղադրված հայտարարության:
Նորամուծությունից օգտվելու համար Instagram-ի բիզնես հաշիվը պետք է կցված լինի Facebook Creator Studio-ին: Հրապարակումը պլանավորելու համար հարկավոր է էկրանի վերին ձախ անկյունում սեղմել «ստեղծել հրապարակում» կոճակը և ցուցակից ընտրել Ինստագրամի լրահոսը կամ IGTV-ն: Սթորիներում պլանավորված հրապարակումներ անել դեռևս հնարավոր չէ:
Այս գործիքը ոչ միայն թույլ կտա պլանավորել հրապարակման ժամը, այլև դրա միջոցով կկարողանաք տեսնել, թե ինչ տեսք ունի հրապարակումը: Ավելի վաղ այս ամենը հնարավոր էր Ինստագրամում անել միայն կողմնակի հավելվածների միջոցով: Այս նոր ֆունկցիան դեռևս գտնվում է պլանավորման փուլում և հասանելի է քիչ թվով մասնագետների:
Դե ինչ, սպասենք թարմացման լիարժեք գործարկմանը: Իսկ մինչ այդ խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր պատրաստած մեկ այլ հոդված՝ «Ինչպե՞ս ավելացնել Ինստագրամի հրապարակումների «reach»-ը»:
Իսկ եթե ինքներդ չեք ցանկանում զբաղվել Ձեր բիզնես էջով, առաջարկում ենք մեր SMM ծառայությունները: Մեր պրոֆեսիոնալ թիմն արդեն 6-րդ տարին է՝ զարգացնում է տասնյակ բիզնես էջեր՝ արժանանալով հաճախորդների գոհունակությանը: Ծառայության մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով: