Hubspot-ի հետազոտությունը Instagram story-ների վերաբերյալ

Ովքեր Ինստագրամի ակտիվ օգտատեր են, նկատած կլինեն, որ սթորիները ապահովում են էջի ակտիվությունը, և առանց դրա չի գոյատևում գրեթե ոչ մի էջ: Hubspot-ը պարզել է, թե Ինստագրամի օգտատերերին սթորիների հատվածում  ամենաշատը ինչն է դուր գալիս:

Հետազոտության առանցքային հետևությունները
•    2019 թվականին ինստագրամյան սթորիները օրական 500 միլիոն օգտատեր է նայել:
•    Օգտատերերը տեղեկացրել են, որ սթորիների բոլոր ֆորմատներից ամենից հավանականը կարճ պատմություն պարունակող տեքստային, ֆոտո կամ վիդեո սթորիները մինչև վերջ նայելն է (35%), իսկ երկրորդ տեղում վիկտորինաներով և հարցումներով սթորիներն են (15%):
•    Հարցվածների 20%-ը խոստովանել է, որ չունեն որևէ նախընտրություն այս հարցում: 
Հետազոտության արդյունքներին ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալ հետևյալ գրաֆիկում՝

•    Փորձագետներն օգտատերերից ճշտել են նաև, թե ինչ տևողությամբ սթորիներն են նրանց համար լավագույնը: Այն հարցին, թե քանի սթորի են նրանք թերթում մի մարդու էջում մինչ հաջորդին անցնելը, օգտատերերը նշել են, որ 1 մարդու կողմից նախընտրում են 6-ից պակաս սթորիների տեղադրում (63%-ը), և օգտատերերի միայն 19%-ն է պատրաստ թերթել 10-ից ավել սթորի: 
Պատկերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս գրաֆիկում՝

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք «Միկրոինֆլյուենսերների նախընտրելի հարթակն Ինստագրամն է», առավել մանրամասն կծանոթանաք՝ ընթերցելով բլոգը:  


Իսկ եթե ունեք բիզնես էջ, որի լիարժեք առաջխաղացման համար  պակասում են նորարարական գաղափարներ ու ժամանակակից լուծումներ, Բրենդոնն առաջարկում է իր մարքեթինգային առաջմղման ծառայությունները, որոնց կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով  +374 55 99 90 15 հեռախոսահամարով: