Facebook-ը կներդնի խնդրահարույց կոնտենտի դեմ պայքարի նոր միջոցներ

Facebook-ը մտադրված է կրճատել այն խմբերի ու էջերի կողմից արվող հրապարակումների տարածումը, որոնք խախտում են կոնտենտի տեղադրման վերաբերյալ սոցիալական կայքի կանոնները: Այժմ Facebook-յան ալգորիթմը կօգտագործի իր նոր՝ Click-Gap ազդանշանը, որի օգնությամբ կորոշի այն կայքերի հուսալիությունն ու համբավը, որոնցից հղումներ են հրապարակվում սոց. կայքում: Այն կչափի հղումների պոպուլյարությունը և կնվազեցնի Facebook-ում ցածրորակ հղումնների ցուցադրումը:

Դրա համար կկատարվի հետևյալը. եթե կայքի Facebook-հղումները զգալիորեն գերազանցում են այլ ռեսուրսների հղումներին, ապա այդպիսի հրապարակումների  հասանելիությունը կնվազի: 
Click-Gap-ը հիմնված է վեբ-գրաֆի վրա, որը համացանցի կոնցեպտուլ «քարտեզ» է: Այնտեղ մեծ քանակությամբ մուտքային ու ելքային հղումներ ունեցող կայքերը գտնվում են գրաֆի կենտրոնում, իսկ փոքր քանակությամբ ունեցողները՝ ծայրերում:
Եթե Facebook-յան հղումների քանակը չի համապատասխանում կայքի՝ վեբ-գրաֆում զբաղեցրած դիրքին, դա արդեն նշան է, որ այն իրականում բարձր authority չունի ու հրապարակում է ցածրորակ կոնտենտ: 
Facebook-ը նաև հայտարարել է, որ կօգտագործի խմբերում հրապարակվող ցածրորակ կոնտենտ տարածող հղումներն ավտոմատ կերպով ջնջող ալգորիթմներ: Կուսումնասիրվեն անխտիր բոլոր խմբերում հրապարակվող հղումները՝ նույնիսկ փակերում, ընդ որում՝ խնդրահայույց կոնտենտը կջնջվի նախքան օգտատերերին տեսանելի դառնալը: 
 

Նոր պահանջներ են լինելու նաև խմբերի ադմինիստրատորների նկատմամբ: Facebook-յան ալգորիթմները կվերահսկեն նաև ադմիններին՝ հասկանալու համար, թե որ խմբերն են ենթակա փակման: Եթե խումբը ղեկավարվում է ֆեյք ադմինի կողմից, որը միտում ունի ապատեղեկատվություն տարածել կամ մոլորության մեջ գցել օգտատերերին, կկասեցվի նաև նրա կողմից վարվող խմբի գործունեությունը: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար ադնիմինստրատորները պարտավորվում են մանրամասնորեն հետևել խմբի մասնակիցների կողմից հրապարակվող հղումներին ևս: 
Այս նորամուծությունը կգործարկվի հաջորդ շաբաթների ընթացքում:

Նոյեմբերից սկսած՝ գործում էր քլիքբեյթ-կոնտենտի կրճատումը: Խոսքը կեղծ սենսանցիա, չափազանցված տեղեկատվություն, կեղծված նկարներ տարածելու միջոցով օգտատերերին գրավող հղումների մասին է: Մինչ օրս էլ պայքարը քլիքբեյթերի դեմ շարունակվում է, և դրա դեմ պայքարում են և՛ տեխնոլոգիաները, և, մոդերատորները:
Իսկ եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես կառավարել ձեր Facebook newsfeed-ը առանց լրահոսից դուրս գալու, կամ կոնկրետ ինչի՞ հիման վրա է ձեզ ցուցադրվում այս կամ այն հրապարակումն ու գովազդը, ապա կարող եք սեղմել այս հղմանն ու ընթերցել մեր՝ «Facebook-ը օգտատերերին կտա նորությունների ցուցակը լրիվ կառավարելու հնարավորություն» բլոգը: