Կայուն վեբ-դիզայնի 4 սյուներ

Վեբ-դիզայն և կայուն բառերը բոլորս շատ լավ գիտենք, բայց կայուն վեբ-դիզայնը նորություն է, որւ պետք է ավելի մանրամասնորեն հասկանալ: Կայուն վեբ-դիզայնը կայքի նախագծման ձևն է՝ հիմնվելով հստակ նպատակների վրա և կենտրոնանալով ապագա այցելուների վրա:



Ներկայացնենք կայուն դիզայնի 4 սյուները:

1. Այցելուներ

Դիզայնի ամենակարևոր սյունը ձեր այցելուն է: Եթե դուք չգիտեք, թե ում համար եք կայքը նախագծում, ապա ինչպե՞ս եք պատրաստվում արդարացնել հաճախորդների սպասելիքները:

Այսպիսով, հարցրեք մարդկանց՝ ի՞նչ են նրանք ուզում, ինչի՞ մասին են մտածում, հետո  ստացված տեղեկատվությունը օգտագործեք դիզայնի ստեղծման համար: Նույնիսկ եթե թիրախային խումբը ասում է, որ չի պատրաստվում այցելել ձեր ռեսուրսը, հարցրեք՝ ինչու: Պոտենցիալ հաճախորդի վերաբերյալ հայեցակարգը ստուգելը դարձել է դիզայնի ստեղծման ամենակարևոր քայլը:

клиенты

Ահա մի քանի հիմնական հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանաք՝

  • Ո՞վ է ձեր հաճախորդը:
  • Ի՞նչ է դուր գալիս ձեր հաճախորդներին:
  • Ի՞նչն է ստիպում մարդկանց այցելել ձեր կայք:
  • Ի՞նչ նպատակների են ցանկանում հասնել ձեր կայքի այցելուները:

2. Կոնտենտ

Վերջին շրջանում կոնտենտ-մարքեթինգը դարձել է մարքեթինգի առաջատար ուղղությունը՝ «Content is king»: Զգուշորեն մտածեք ամբողջ կայքի կոնտենտը՝ տեքստերը, տեսանյութերը,  նկարները, ինտերակտիվ տարրերը և այլ տեղեկություններ: Համոզվեք, որ կոնտենտում տեղադրում եք հենց այն, ինչ պետք է ձեր նպատակային լսարանին:

Կոնտենտ ստեղծելուց հետո պետք է մտածեք այնպիսի կառուցվածք, որը լավագույն կերպով տեղեկատվությունը կփոխանցի օգտվողին: Դուք պետք է անջատեք ձեր տրամաբանությունը և փորձեք հասկանալ հաճախորդների տրամաբանությունը:

Նախքան կառուցվածքի ստեղծումը, ինքներդ ձեզ տվեք հետևյալ հարցերը՝

  • Ի՞նչ կոնտենտ են ցանկանում տեսնել հաճախորդները:
  • Ի՞նչ հատուկ կոնտենտ կարող է անհրաժեշտ լինել ձեր հաճախորդներին:
  • Ի՞նչ տարբերակով են նրանք փնտրում անհրաժեշտ կոնտենտը:
  • Որտե՞ղ են ձեր այցելուները սպասում տեսնել այս կամ այն կոնտենտը:

Red Bull

Red Bull-ը հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես կոնտենտի օգնությամբ կարելի է կենդանացնել բրենդը:

3. Հարմարեցված դիզայն

Հարմարեցված դիզայնը անհրաժեշտ է, որպեսզի ձեր կայքը տարբեր տեսակի սարքավորումներից նույնքան գրավիչ և ընթեռնելի լինի: Բջջային ինտերնետը տարածվում է աննկարագրելի արագությամբ և դուք պետք է մտածեք կայքի էջերը տարբեր չափերի էկրաններին հարմարեցնելու մասին:

Հետաքրքիր է, որ շարժական  սարքերից օգտվող մարդկանց շարժառիթներն ու նպատակները հաճախ տարբերվում են համակարգիչներից օգտվողներից: Բջջային սարքերը տարբերվում են ոչ միայն էկրանի չափերով, այլ նաև օգտագործման համատեքստով:

Ահա մի քանի խորհուրդ ձեր կայքը բջջային սարքավորմանը հարմարեցնելու համար.

  • Ի՞նչ դեպքերում են մարդիկ այցելում ձեր կայք:
  • Որտե՞ղ են նրանք գտնվում այցելության ժամանակ:
  • Հնարավո՞ր է, որ այցի շարժառիթներն ու նպատակները կախված լինեն իրենց գտնվելու վայրից:
  • Ի՞նչ են նրանք անում, երբ այցելում են ձեր կայք:

Starbucks

Starbucks-ի կայքը հարմարեցված կայքի լավ օրինակ է, որը հարմար է օգտագործել և՛ այն ժամանակ, երբ դուք կարդում եք սոցիալական պատասխանատվության մասին հաշվետվություն նստած ձեր տանը համակարգչի առջև, և՛ այն ժամանակ, երբ փնտրում եք մոտակա խանութը:

4. Վիզուալ ձևավորում

Այն փաստը, որ հաճախորդին ուղղված դիզայնը ավելի կարևոր է, քան նրա էսթետիկ բաղադրիչը չի նշանակում, որ դիզայնի կարևորությունը գտնվում է վերջին տեղում: Լավ դիզայնն առնվազն գրավում է ուշադրություն և օպտիմալացնում է փոխակերպումը:

Նման տարրերը, ինչպիսին են՝ գույնը, նկարները, տիպոգրաֆիկան կարող են ստեղծել եզակի մթնոլորտ և արթնացնել այցելուների զգացմունքները: Իսկ զգացմունքները հայտնի են որպես հզոր գործիք ինչպես մարքեթինգում, այնպես էլ վեբ-դիզայնի մեջ: Ինչու՞: Որովհետև նրանք չոր ինֆորմացիան դարձնում են ավելի վառ և մանրակրկիտ:

Հերթական հարցերի ցանկը վիզուալ ձևավորման համար.

  • Ի՞նչ է դուր գալիս ձեր այցելուներին:
  • Ի՞նչն է գրավում նրանց ուշադրությունը:
  • Ի՞նչ հատուկ ցանկություններ ունեն ձեր հաճախորդները:
  • Ինչի՞ հաշվին կարող եք կազմակերպել այցելուների էմոցիոնալ ներգրավվածությունը:

WWF

WWF-ն օգտագործում է կենդանիների լուսանկարներով սլայդերներ: Այս նկարները ոչ միայն գրավում են մեր ուշադրությունը, այլ նաև ազդում են մեր հույզերի վրա: Լուսանկարների գեղեցկությունը այս դեպքում գործում է ավելի լավ քան բառերը:

Լսեք ձեր հաճախորդներին

Կայուն դիզայնի գաղտինքը ձեր հաճախորդներին լսելու ունակությունն է: Սա կարևոր է ինչպես նախագծման գործընթացում, այնպես էլ ռեսուրսի ստեղծումից հետո: Ինտերնետը մշտապես զարգանում է, և ձեր կայքը պետք է հետևի նրան:

Ահա 3 հարց, որոնք ժամանակ առ ժամանակ արժե տալ այցելուներին.

  • Դուք գտա՞ք անհրաժեշտ ինֆորմացիան:
  • Ի՞նչ ձեզ չի հաջողվել գտնել:
  • Դուք ունե՞ք առաջարկներ կայքի բարելավման համար:

Vodafone.nl

Հոլանդական Vodafone.nl կայքը ունի հատուկ հետադարձ կապի համար նախատեսված չատ: Եվ եթե նույնիսկ այցելուների մեծամասնությունը չի սեղմում այդ կոճակը, նրանք ինչ-որ կերպ տեսնում են, որ ընկերությունը պատրաստ է արձագանքել նրանց և բարելավել ծառայության որակը: