Գույների դերը վեբ դիզայնում

 

Երբ խոսքը վերաբերում է կայքի դիզայնին, գույնը ամենակարևոր տարրերից մեկն է: Դուք կարող եք օգտագործել գույնը որոշակի տրամադրություն կամ հույզ ստեղծելու համար: Այն կարող է օգտագործվել նաև մարդկանց գործողությունների վրա ազդելու նպատակով։

Այս բլոգում մենք կպատասխանենք հարցին՝ «ինչո՞ւ է գույնը կարևոր վեբ դիզայնում», ինչպես նաև մի քանի խորհուրդ կտանք, թե ինչպես ընտրել վեբ կայքի  համար ճիշտ գույներ:

Գույների կարևորությունը վեբ դիզայնում

Մարքեթինգի դերն այն ազդեցությունն է, որը որոշում է, թե մարդիկ ինչ են մտածում, ինչ են զգում և ինչ են անում: Սովորաբար, մարքեթոլոգները  ցանկանում են, որ  իրենց թիրախային լսարանի մոտ դրական էմոցիաներ արթնանան, և նրանք գնեն ապրանքանիշի առաջարկած ապրանքներն ու ծառայությունները:

Մարդկանց զգացողությունների վրա ազդելու հիմնական մասը վիզուալն է: Գույնի ընտրությունն ազդում է մարդկանց զգացմունքների վրա: Տարբեր գույները տարբեր ենթատեքստ ունեն: Նրանք բոլորն էլ մեզ  տարբեր տրամադրություններ են հաղորդում:

Գույնն ուղերձ է 

Լսե՞լ եք գույների հոգեբանության մասին: Դա ուսումնասիրություն է, թե ինչու են գույներն ազդում մեր զգացողությունների վրա: Հենց այդ հիմքով էլ մարքեթոլոգներն ընտրում են գույները արշավների, վեբ կայքերի և բրենդինգի համար՝ առաջացնելու նախօրոք հստակ որոշված էմոցիաներ և հույզեր։

Օրինակ, կարմիրն ունակ է առաջացնելու մարդու մոտ ուժգին ցանկություն կատարելու այս կամ այն արարքը: Այս գույնն, ինչպես և ոչ մի գույն, ունակ է արագ ուշադրություն հրավիրել իր վրա: Այն իր մեջ ունի նաև սեքսուալ ազդակ, որն ավելի ուժգին է ազդում հատկապես տղամարդկանց վրա: Սակայն չարաշահել այս գույնը պետք չէ, քանի որ այն չափի մեջ է արդյունավետ: Եթե մարդը վառ կարմիր է նախընտրում, նշանակում է նա բավականին սկզբունքային անձնավորություն է և այն ցույց է տալիս շրջապատին:

Կանաչն ամեն ինչ մեղմացնում է, փափկեցնում, հանում է սուր ապրումների զգացողությունը, հոգնությունը, տալիս է հավասարակշռության, թարմության զգացում: Օժտված է հանգստացնելու կարողությամբ: Կանաչ գույնի կողմնակիցները մտածող և զգուշավոր մարդիկ են, նրանք պատկանում են այն մարդկանց կատեգորիային, ովքեր 7 անգամ չափում, 1 անգամ կտրում են:

Կապույտն օգնում է կենտրոնանալ ամենատարբեր հարցերի և իրերի վրա: Անմիջապես ուշադրություն է հրավիրում իր վրա և, ի տարբերություն կարմիրի, ոչ մի դեպքում բացասական հույզեր չի առաջացնում: Ստեղծում է ներքին ներդաշնակություն: Կապույտ նախընտրողները կրեատիվ և էմոցիոնալ մարդիկ են: Իսկ եթե նախապատվությունը տալիս են կապույտի ավելի մուգ երանգներին, ապա դա նշան է այն բանի, որ նրանք անհավանական խելքի տեր մարդիկ են:

Գույնի գիտությունը վեբկայքի գունային սխեմաներում

Մենք խոսեցինք գույների արթնացրած զգացմունքների  և դրանց ենթատեքստերի մասին: Երկուսն էլ, անշուշտ, կարևոր է հիշել վեբ դիզայնում գույնի օգտագործման վերաբերյալ որոշում կայացնելիս: Հաջորդը, եկեք ուսումնասիրենք գունային գիտությունը:

Կան որոշակի կանոններ և համակցություններ, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ գույները միմյանց համադրելու և հակադրելու համար:

Կայքերի հետևյալ գունային սխեմաները կոչվում են՝ մոնոխրոմատիկ, անալոգային, փոխլրացնող, պառակտված-լրացնող, եռյակ և քառաթև: Եկեք հստակ սահմանենք դրանցից յուրաքանչյուրը:

Վեբկայքի մոնոխրոմատիկ գույներ

Մոնոխրոմատիկ նշանակում է մեկ գույնի օգտագործում: Դրան կարելի է հասնել միևնույն  գույնի տարբեր երանգների, նրբերանգերի օգտագործմամբ, կամ այն  կարող է լինել մեկ միասնական գույն:

Սա մեծ գործածություն ունի Apple-ի կողմից: Նրանք օգտագործում են մի շարք մոնոխրոմատիկ երանգներ իրենց կայքում և իրենց մարքեթինգային նյութերում: Նրանք հաճախ օգտագործում են սև, սպիտակ և մոխրագույն: Սա հանգեցնում է բրենդի նուրբ, մաքուր պատկերի:

Կայքի անալոգային գույներ

Այս դեպքում կիրառվում են այն երկու-երեք գույները, որոնք գունային անիվի վրա իրար կողքի են դրված։ Նրանք կիսում են որոշ ընդհանուր երանգներ, ինչի շնորհիվ ստեղծվում է ներդաշնակ ամբողջական տեսք։

Օրինակ, կարմիրը, նարնջագույնը և դեղինը հարում են միմյանց գունային անիվի վրա և, հետևաբար, կարող են լավ օգտագործվել միասին: Կանաչը, կապույտը և մանուշակագույնը նույնպես կարող են օգտագործվել որպես անալոգային գույներ:

Անալոգային գույներ կիրառող ապրանքանիշի օրինակ է McDonald's-ը: Նրանք իրենց բրենդավորման մեջ օգտագործում են կարմիր, դեղին և նարնջագույն, որոնք բոլորն էլ լավ են աշխատում միասին։

Կայքի փոխլրացնող գույներ

Կայքի փոխլրացնող գունային սխեմայի դեպքում օգտագործվում են երկու գույներ, որոնք միմյանց հակառակ են գունային անիվի վրա: Օրինակ, կապույտ և նարնջագույն կամ կարմիր և կանաչ:

Այս հակադրությունը տարածված է, քանի որ գույների միջև առկա ընդգծված տարբերությունը կարող է դրանք առանձնացնել միմյանցից: Դրա լավ օրինակն է Pepsi-ի լոգոն: Այն օգտագործում է կապույտ և կարմիր, որոնք անիվի վրա միմյանց հակառակ դիրքերում են:

Պառակտված-լրացուցիչ գույներ

Այս գունային սխեման նման է փոխլրացնողին, բայց երկու հակադիր գույներ օգտագործելու փոխարեն՝ օգտագործվում է մեկը, իսկ հաջորդը՝  չօգտագործվող գույնին հարող գույնը։ 

Օրինակ, դեղին և մանուշակագույն: 

Եռյակ գունային սխեմա 

Սա գունային այն սխեման է, որն օգտագործում է անիվի վրա հավասարապես բաժանված երեք գույներ: Օրինակ՝ կապույտ, դեղին և կարմիր (առաջնային գույները):

Եռյակային սխեմաները տարածված են, քանի որ միասին ներդաշնակ տեսք ունեն, միաժամանակ նաև հստակ առանձնանում են միմյանցից: Սա կարող է հանգեցնել գրավիչ կայքի դիզայնի կամ բրենդինգի:

Լավ օրինակ կլինի այս դեպքում Burger King-ը, որն իր լոգոյի համար օգտագործում է կարմիր, դեղին և կապույտ:

Քառաթև սխեմա

Այս դեպքում կիրառվում է չորս գույն։ Օրինակ, դեղինը, կարմիրը, կապույտը և կանաչը կարող են լավ աշխատել միասին, քանի որ դրանք գունային անիվի վրա  հավասարապես բաժանված են միմյանցից։  

eBay-ը, Google-ը և Microsoft-ի  տարբերանշանները քառաթև գունային սխեմայով են։ Սրանք ունեն ծիածանի ենթատեքստ՝ ցույց տալու խաղ, ստեղծագործականություն և էներգիա:

Հուսով ենք, որ այս բլոգն օգնեց ձեզ ավելի լավ հասկանալու, թե ինչու է գույնը կարևոր վեբ դիզայնում և ինչպես ընտրել ճիշտ գույներ ձեր կայքի համար:

Սակայն, եթե ​​դեռևս մոլորված եք և չգիտեք ինչպես կատարյալ գունապնակ ընտրել վեբկայքի համար, մի՛ անհանգստացեք: Մենք պատրաստ ենք օգնելու այդ հարցում՝ կատարել ճիշտ ընտրություն։ Վեբ կայքեր պատրաստելու հարցում BrandOn-ը կդառնա ձեր փորձառու խորհրդատուն։ Կապ հաստատեք մեզ հետ այսօր, և սկսենք վեբ դիզայնում մեր զարմանահրաշ ճանապարհորդությունը միասին։