ԵՆԹԱՏԵՔՍՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Իր արդյունավետության շնորհիվ ենթատեքստային գովազդն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում ընկերությունների շրջանում: Ենթատեքստային գովազդը հայտնվում է հնարավոր հաճախորդի հարցմանը համապատասխանող էջի վրա և հնարավորություն է ընձեռում անմիջականորեն կապ հաստատել շահագրգիռ հաճախորդի հետ: Հիմնական բառերի, աշխարհագրության, ցուցադրման ժամանակի ճիշտ ընտրության դեպքում կարելի է ձեռք բերել մեծ թվով հաճախորդների:



Ենթատեքստային գովազդը կարելի է տեղակայել նաև «Գուգլ» և «Յանդեքս» որոնողական համակարգերում: Արդյունավետությունը կախված է նաև ճիշտ ընտրված հարթակից: Այս հոդվածում մենք կդիտարկենք յուրաքանչյուր հարթակի առավելությունները, սկսնակ մասնագետների հիմնական սխալները և նրբություններ, որոնք կարող են ապահովել մեծ քլիքայնություն:

«Գուգլ» որոնողական համակարգում գովազդ տեղադրելու համար հարկավոր է օգտվել «Գուգլ ԱդՈւորդս»-ից (Google AdWords): Գովազդի ճիշտ կարգավորումների դեպքում «Գուգլ ԱդՈւորդս»-ի ցուցադրությունների արդյունավետությունը շատ ավելի բարձր է, և գովազդային ընկերության արդյունքներն ավելի մեծ են, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն գործոնը, որ Ռուսաստանում ավելի հաճախ օգտվում են «Յանդեքս» որոնողական համակարգից: Անկախ որոնողական համակարգից` հարկավոր է ուշադրություն դարձնել գովազդի այնպիսի կարգավորումներին, ինչպիսիք են ցուցադրման աշխարհագրությունը, հարցումների ընտրությունը: Ցանկալի է բացառել մեծ հաճախականություն ունեցող հարցումները, քանի որ դրանց համար գոյություն ունի մեծ մրցակցություն, և քլիքի գինը համապատասխանաբար նույնպես բարձր է: Ընդ որում` հաճախ բարձրորակ ապրանքների գնումների հարցումների վերաբերյալ անցումներն ավելի քիչ են կատարվում:

«Յանդեքս» որոնողական համակարգի հարթակի համար գոյություն ունի գովազդի տեղադրման «Յանդեքս.Դիրեքթ» համակարգը: Գովազդի ցուցադրման համակարգը նույնն է, ինչ «Գուգլ ԱդՈւորդս»-ի դեպքում: Հարկավոր է ուշադրություն դարձնել աշխարհագրության, ցուցադրման ժամանակի և այլ կարգավորումներին: Գովազդային ընկերության գինը հաշվվում է ըստ քլիքայնության, այսինքն` գինը մեկ քլիքի դիմաց:

Սկսնակ մասնագետները հաճախ ընտրում են բարձր հաճախականությամբ հարցումները, դրանով իսկ գովազդի գինը բարձր է դառնում ցածր արդյունքներով: Սովորաբար այդպես է լինում, երբ ակնկալում են նոր հաճախորդների հոսք և եկամուտների աճ հենց հաջորդը օրը գովազդի թողարկումից հետո: Այդպես հազվադեպ է պատահում:

Ինչպես գովազդի մյուս տեսակների դեպքում, ենթատեքստային գովազդի ժամանակ նույնպես ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ և թիրախային լսարանի կարիքների հստակ պատկերացում: