Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 1)

Եթե դուք ինտերնետ-մարքեթինգի մասնագետ եք կամ հետաքրքրված եք դրանով, ապա անպայմանորեն ձեզ հանդիպած կլինեն այս տերմինները: Այսօրվա բլոգում և նրա հաջորդ մասերում ձեզ կներկայացվեն ինտերնետ-մարքեթինգի հիմնական ամենատարածված տերմիններն ու նրանց պարզ բացատրությունները, որոնք հասկանալի կլինեն նաև ոչ մասնագետնետի համար:

А/ B testing

Փորձարկման տեսակ է, որի ընթացքում էջի 2 տարբերակները համեմատվում են իրար հետ՝ հասկանալու համար, թե դրանցից որն ունի փոխարկման առավել բարձր աստիճան: Կամ, օրինակ, նույն գովազդը միացվում է 2 տարբեր լսարանների համար, որպեսզի պարզ լինի, թե որ լսարանն է համարում առավել թիրախային:

Above the fold (ծալքից վեր)

Էջի այն հատվածն է, որը երևում է առանց մկնիկի պտտման: Սա այն հատվածն է, որը այցելուն տեսնում է կայք մտնելիս, ուստի այն պետք է լինի հնարավորինս ինֆորմատիվ և գրավիչ:

Affiliate site (գործընկերային կայք)

Այն կայքն է, որն առաջ է խաղացնում այլ ընկերության ապրանքներն ու ծառայություններն ու դրա դիմաց ստանում միջնորդավճարներ ու տոկոսներ:

Alternative text (այլընտրանքային տեքստ)

HTML-թեգ է, որում կարելի է տեղադրել նկարի նկարագրությունը: Այն շատերի կողմից իզուր է անտեսվում, քանի որ հենց այս գրառումների շնորհիվ են որոնողական համակարգերը ցուցադրում ձեր նկարները՝ հիմնվելով համապատասխան բանալի բառերի վրա: Բացի դրանից, եթե օգտատերն անջատել է բրաուզերում նկարների ցուցադրումը, նկարների փոխարեն ոչ թե դատարկ շրջանակներ կերևան, այլ հենց այլընտրանքային տեքստերը:

Anchor text (խարիսխային տեքստ)

Սա տեքստ է, որի վրա հնարավոր է քլիք անել: Այստեղ էականը ոչ թե այն հղումն է, որով անցնում է օգտատերն այնտեղ սեղմելիս, այլ հենց այն տեքստը, որը նա տեսնում է: SEO մասնագետները խորհուրդ են տալիս գրել այնպիսի  տեքստ, որը մաքսիմալ կհամապատասխանի այն էջին, դեպի ուր այն պետք է տանի:

Authority

Բարձր Authority ունեն այն կայքերը, որոնց  կոնտենտի որակն ու այցելուների համար օգտակարությունը բարձր է գնահատվում որոնողական համակարգերի կողմից:

AOV (Average Order Value) (պատվերի միջին արժեքը)

Պատվերի միջին արժեքը կամ միջին չեկը ինտերնետային խանութի արդյունավետության ամենաառանցքային բնութագրիչն է: Հաշվարկվում է՝ բաժանելով պատվերների ընդհանուր գումարը դրանց քանակի վրա:

Եթե ցանկանում եք ծանոթանալ ավելի շատ տերմինների, անպայման ընթերցե՛ք այս բլոգի երկրորդ մասը՝ սեղմելով այս հղմանը:

Հուսով ենք՝ մի նոր բան տվեց ձեզ մեր այսօրվա բլոգը: Այն կլինի շարունակական, ուստի սպասե՛ք հետագա թարմացումների՝ սեղմելով այստեղ և հետևելով մեր Ֆեյսբուքյան էջին:

Իսկ եթե ցանկանում եք ընթերցել մեր նյութը գրագետ կոմերցիոն առաջարկ ներկայացնելու գաղտնիքների մասին, կարող եք սեղմել այս հղմանը: