Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 2)

Ինչպես նշվել էր այս բլոգի առաջին մասում՝ այս շարքով ձեզ ենք ներկայացնելու ինտերնետային մարքեթինգում ամենից հաճախն օգտագործվող տերմիններն ու դրանց հասանելի բացատրությունները: Ուստի ահա՛ ևս 10 տերմին, որոնցով կարող եք հարստացնել ձեր մասնագիտական բառապաշարը:



Backlink (հետադարձ հղում)

Եթե  А կայքը դեպի B կայք տանող հիպերհղում է պարունակում, ապա B-ի համար այդ հղումը հետադարձ է համարվում: Երկար ժամանակ հետադարձ հղումների քանակի շատացումը որոնողական համակարգերում կայքի դիրքի բարձրացման գլխավոր եղանակներից էր: Համակարգերը հատկապես արժևորվում էին բարձր authority ունեցող կայքերից եկող հղումները:

Banners (բաներներ)

Տարբեր չափերի ուղղանկյուններ են, որոնք օգտագործվում են կայքերում գովազդային հայտարարությունների ցուցադրման համար: Ժամանակի ընթացքում սահմանվել են բաներների չափերի և էջում նրանց դիրքավորման ստանդարտներ:

Banner blindness (բաներային կուրություն)

Այն երևույթն է, երբ կայքի այցելուները գիտակցաբար կամ ենթագիտակցորեն արհամարհում են բաներային գովազդներն ու այլ գրաֆիկական օբյեկտները:

Baseline (ելակետային տվյալներ)

Կայքի կոնվերսիայի սկզբնական մակարդակն է, որը ձգտում են բարելավել մասնագետները А/В թեստերի միջոցով:

Behavioral targeting (վարքագծային թիրախավորում)

Գովազդային ռազմավարություն է, որի շրջանակներում կայքերն իրենց այցելուներին ներկայացնում են այնպիսի հայտարարություններ, որոնք կապված են նրանց հետաքրքրությունների և նախընտրությունների հետ: Անհրաժեշտ տեղեկատվությունը մարքեթոլոգները ստանում են գնումների և դիտումների պատմությանը հետևելու միջոցով:

պատմությանը հետևելու միջոցով:

Below the fold (ծալքից ներքև)

Էջի այն մասն է, որը հնարավոր է տեսնել մկնիկն էջի սկզբնական դիրքից պտտեցնելուց հետո:

Bounce (մերժում)

Այն իրավիճակն է, երբ այցելուն, մուտք գործելով ձեր կայքէջ, անմիջապես դուրս է գալիս՝ առանց այլ էջեր նայելու:

Bounce rate (Մերժման ցուցաշիշ)

Այցելուների տոկոսն է, որոնք նայում են ձեր կայքի միայն մեկ էջը: Սա շատ հաճախ է օգտագործվում որպես արդյունավետության գնահատման հիմք, և  մերժման բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ կոնտենտը չունի բավարար արժեք:

Breadcrumb navigation (բառացի՝ «հացի փշրանքների» նավիգացիա)

Նավիգացիոն հղումների շղթա է, որը ցույց է տալիս, թե  որտեղ է օգտատերը գտնվում տվյալ պահին և  ինչ ճանապարհով է հասել այդտեղ:

СТА (Call to action, գործողության կոչ)

Կոչ, որը մոտիվացնում է այցելուին՝ դիմել ինչ-որ քայլի՝ լրացնել տվյալներ, գրանցվել, զանգ պատվիրել և այլն: CTA կոճակները կայքի՝ դեպի կոնվերսիա տանող գլխավոր էլեմենտներն են:

Դե ինչ, այսօրվա համար պատրաստած տերմիններն այսքանն էին: Իսկ եթե դեռ չեք կարդացել մեր այս բլոգի առաջին մասը, ապա անպայման սեղմե՛ք հղմանը՝ ծանոթանալու ևս մի քանի մարքեթինգային տերմինների բացատրությանը: