Պարտիզանական մարքեթինգի 10 պարզ հնարք

Այսօրվա մեր բլոգում պատրաստել ենք պարտիզանական մարքեթինգի 13 հնարք, որոնք շատ հեշտությամբ կարող եք կիրառել ձեր բիզնեսը զարգացնելու համար: Հնարքները պարզ են, ուստի անպայման արժե փորձել՝ համոզվելու համար դրանց արդյունավետության մեջ:



1.Տպագրություն փողի վրա

Հաճախ օգտագործվում է հետևյալ հնարքը. սովորական կնիքի վրա հավաքվում է զվարճալի ինչ-որ տեքստ ( օրինակ՝ «Շատ ու շատ այսպիսի թղթադրամներ կունենաք՝ այցելելով մեզ»), և մարդիկ անպայման ուշադրություն կդարձնեն դրա վրա:
                                                           


2. Նշումների կպչուն թղթեր

Որքան էլ պարզ թվա, սակայն մարդիկ հաստատ ուշադրություն կդարձնեն գրվածքին, քանի որ բոլորը սովոր են այդ թղթերի վրա կարևոր ինֆորմացիա գրել, և անկախ իրենցից՝ կկարդան նաև ուրիշի գրածը:

3. Շատ նամականիշներ

Մարդիկ հաճախ են ստանում թղթային կամ բուկլետային գովազդներ փողոցում կամ դռան մոտ: Եթե փորձեք Ձեր գովազդային տեքստին տալ նամակի տեսք և ծրարի վրա կպցնեք նամականիշներ, այն հաստատ աննկատ չի մնա: Թող դա լինի ամենաէժան նամականիշը, կամ պարզապես նմանեցված պրինտ լինի, եթե չեք պատրաստվում հենց փոստով ուղարկել:

4. Մեկնաբանություններ

Անպայման արե՛ք մեկնաբանություններ այլ բլոգներում, քանի որ եթե Դուք որոշակի պատկերացում ունեք ինչ-որ ոլորտի մասին, Ձեր արտահայտած կարծիքը հաստատ կփոխի մարդկանց՝ Ձեր մասին ունեցած կարծիքները: Երբեմն լինում են դեպքեր, որ սա ավելի լավ PR-ի տարբերակ է, քան սեփական բլոգ ունենալը:

5. Այցեքարտեր

Պարիզանական մարքեթինգում այցեքարտերը ոչ ստանդարտ ձևով են օգտագործվում: Եթե բիզնես ունեք, կարող եք, օրինակ, գրադարանում գտնել դրան ամենից համապատասխանող հատվածը և Ձեր այցեքարտը թողնել այնտեղի գրքերի ներսում:

6. Կպչուն նկարներ (սթիքերներ)

Սա բովանդակության նկատմամբ առանձնակի ստեղծագործ մոտեցում է պահանջում, քանի որ սթիքերը պետք է չլինի խիստ գովազդային, որպեսզի այն և՛ ինֆորմատիվ լինի, և՛ ուշադրություն գրավի, բայց միևնույն ժամանակ Ձեզանից բացի հաճախորդն էլ ունենա այն օգտագործելու ցանկություն:

7. Ժամանակավոր դաջվածքներ

Սա օգտագործվում է այնպիսի տեղերում, որտեղ շատ մարդիկ կան կամ շատ տեսախցիկներ: Դաջվածքները արվում են մարմնի տարբեր մասերին՝ նույնիսկ դեմքի վրա: Ամենատարօրինակն այն է, որ վերջերս արվում են նաև հիմնական, չմաքրվող գովազդային դաջվածքներ (բնականաբար, վճարելով դրա համար բավականին մեծ գումարներ):

8.Շնորհավորանքներ

Մի՛ մոռացեք Ձեր հաճախորդներին ու գործընկերներին տարբեր առիթներով շնորհավորել՝ անձամբ, նամակով կամ սոցկայքերով:


9. Բարեգործություն

Որքան էլ սխալ է որևէ բանի ակնկալիքով բարեգործությամբ զբաղվելը, միևնույն է, լրատվամիջոցները միշտ լուսաբանում են այս ոլորտը: Այսպիսով, Դուք ոչ միայն հանրության մոտ տպավորվում եք բարի համբավով, այլև օրինակ եք հանդիսանում այլ մարդկանց համար:

10. Մրցույթներ

Այստեղ էական չէ՝ ինչ նվեր եք նախապատրաստել և քանի հաղթող է լինելու, քանի որ լինի 1 հաղթող, թե 10, մարդիկ սիրում են մրցել և նրանց հավատն արդար անցկացվող մրցույթների նկատմամբ վերածնվել է՝ շնորհիվ սոցկայքերում ուղիղ միացմամբ իրականացվող թափանցիկ մրցույցթների, ուստի օգտվե՛ք առիթից, եթե Ձեր էջն ունի վերակենդանացման կարիք:

Դե ինչ, անպայման փորձարկե՛ք այս հնարքներից մի քանիսը և կիսվե՛ք մեզ հետ Ձեր գրանցած արդյունքներով:

Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Պարտիզանական մարքեթինգի 20 իրական օրինակների, խորհուրդ ենք տալիս անցնել այս հղմամբ ու ընթերցել Բրենդոնի պատրաստած բլոգն այդ մասին: