Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար (Մաս 5)

Եթե ընթերցել եք մեր բլոգի առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ մասերը, ապա արդեն ծանոթ եք 40 մարքեթինգային տերմինի, և գնալով կհամոզվեք, որ դրանք պարբերաբար պետք են գալիս նույնիսկ երբ մարքեթինգի մասնագետ չեք: «Մարքեթոլոգի բառարանը» բլոգերի շարքի նպատակը պարզ ու հասանելի ձևով ինտերնետ-մարքեթինգում հաճախ կիրառվող տերմինների բացատրությունն է, ուստի շարունակենք ուսումնասիրությունն այսօրվա՝ 5-րդ մասի շրջանակներում:

Directional cues (ուղղորդող հուշումներ)

Կայքի վիզուալ տարրերն են, որոնք  օգտագործվում են այցելուների ուշադրությունն էջի կոնկրետ հատվածի վրա գրավելու նպատակով: Սովորաբար պարունակում են CTA-ներ կամ կարևոր ինֆորմացիա:

Dynamic content (դինամիկ կոնտենտ)

Երբ կայքը, կախված այցելուի որոնումներից կամ վարքագծից, նրան ցույց է տալիս  կոնտենտի տարբեր տարբերակներ:

Email-մարքեթինգ

Էլեկտրոնային փոստի օգտագործման միջոցով հաճախորդների ներգրավման ռազմավարություն է:

Exit PopUp

Այս պատուհանը բացվում է էկրանին այն ժամանակ, երբ այցելուն պատրաստվում է դուրս գալ կայքից: Սովորաբար այն իրենից ներկայացնում է լրացման ենթակա ձևանմուշ՝ նախատեսված բաժանորդագրվելու համար:

Exit Survey (Ելքային հարցում)

Մեկ կամ մի քանի հարց, որոնք տրվում են կայքի այցելուին, երբ նա դուրս է գալիս կայքից (օրինակ՝ «Ի՞նչն է կայքից հեռանալու չատճառը»):

Eye Flow

Կայքն ուսումնասիրելու ընթացքում օգտատիրոջ հայացքի ուղղությանը հետևելու տեխնոլոգիան է:

Friction

Անցանկալի էֆեկտնետ են, որի արդյունքում այցելուն խճճվում կամ շեղվում է, ինչի հետևանքով նվազում է կոնվերսիան: Դա կարող է լինել ոչ հստակ նավիգացիան, ոչ տեղին կոճակները կամ տարրերը,երկար գրանցման ձևանմուշը և այլն:

Funnel (ձագար)

Ցույց է տալիս հաճախորդի՝ դեպի ապրանքի գնումը տանող քայլերի հաջորդականությունը:

Gamification (խաղային էլեմենտների ներդրում)

Բրենդի՝ իրական կամ պոտենցիալ հաճախորդների հետ փոխներգործության ընթացքում խաղային էլեմենտների կիրառումն է:

Geofencing (աշխարհագրական տեղակայում)

Հաճախորդների սեգմենտավորում ըստ նրանց գտնվելու վայրի:

Growth Hacking (կտրուկ աճ)

Կարճ ժամանակահատվածում բիզնեսի արագ աճն է, որին հասնում են ինովացիոն մարքեթինգային հնարքների, ագրեսիվ գնային քաղաքականության շնորհիվ:

Սրանք էլ այսօրվա տերմիններն էին, իսկ ավելին իմանալու կամ սովորածը վերհիշելու համար անպայման խորհուրդ ենք տալիս թերթել նաև նախորդ մասերը՝ սեղմելով այս հղումներին.

  1. Առաջին մաս
  2. Երկրորդ մաս
  3. Երրորդ մաս
  4. Չորրորդ մաս