Շփման նոր կանոնները սոցիալական կայքերում

Վիրտուալ շփումը ոչ միայն առօրյա, այնպես էլ գործնական կյանքում գնալով ավելի մեծ դեր է կատարում՝ փոխարինելով իրականին, ուստի ինչպես իրական շփումն է վարքի որոշակի կանոններ ենթադրում, այնպես էլ առաջանում ու ներ են դրվում սոցիալական կայքերում շփման կանոններ:

Այսօրվա բլոգում կներկայացնենք սոցիալական կայքերում շփման գլխավոր կանոններից մի քանիսը, որոնք հատկապես բիզնես շփման մեջ կարող են վճռորոշ դեր խաղալ:

Անձնական հեռախոսահամարին պետք է զանգահարել միայն ծայրահեղ դեպքում
Նախկինում հեռախոսը շփման գլխավոր միջոցն էր, ու մարդիկ կարող էին ժամեր անցկացնել հեռախոսային շփման վրա, իսկ այժմ ամեն ինչ այնքան դինամիկ է ընթանում, որ ամեն բանի համար մարդուն զանգահարելն ու զրուցելը ռացիոնալ չէ: Փոխարենը կան արագ ու հարմարավետ մեսինջերներ, ու ցանկացած ընկերական կամ բիզնես կոլեկտիվ արդեն ունի մեկ կամ մի քանի խմբային չատ, որոնցում հաղորդագրություններն ավելի արագ են փոխանակվում ու միաժամանակ բոլորին հասանելի են: Զանգը նույնիսկ սկսել է ընկալվել որպես ներխուժում անձնական տարածք:

Մի՛ ուղարկեք անտեղի ձայնային հաղորդագրություններ
Ընկերների հետ շփման ժամանակ ձայնյին տարբերակը հաճախ ամենահարմարն է ու ժամանակ է խնայում: Բայց պատկերացրեք՝ արդյոք ձեզ համար նորմալ կլինի, եթե ոչ մտերիմ կամ ավելին՝ ձեզ հետ գործնական հարաբերություններ ունեցող մարդը հաճախ ձեր տեքստերին պատասխանի ձայնային հաղորդագրությամբ: Բացի էթիկայի տեսակյունից, կարևոր ինֆորմացիան պետք է գրի առնել, որպեսզի հետագայում հեշտ գտնեք և օգտագործեք:


Պլանավորե՛ք հանգստի շրջանում էջերի վարման կարգը
Երբեք պետք չէ թերագնահատել կամ անուշադրության մատնել սոցիալական կայքերում ձեր վարած էջերն ու խմբերը: Նույնիսկ եթե մեկնում եք հանգտի, անպայման պլանավորման գործիքների օգնությամբ նախապես կազմե՛ք հրապարակումների ցանկ, որպեսզի այդքան դժվարությամբ հավաքված ձեր թիրախային լսարանն անուշադրությյուն չզգա ու չհեռանա: Եթե չկա նրանց գրած նամակներին պատասխանելու հնարավորություն, ապա օգտվե՛ք ավտոմատացված պատասխաններից ու հաճախորդին ներկայացրե՛ք իրավիճակը՝ խոստանալով կապ հաստատել առաջին իսկ հնարավորության դեպքում:

Զգու՛յշ եղեք անծանոթ մարդկանց հին լուսանկարները նայելիս
Հաճախ, երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը հավանել է մեր՝ տարիներ առաջ բեռնած լուսանկարը, տպավորություն է առաջանպւմ, որ մեր էջը զննել են համակ ուշադրությամբ: Հատկապես եթե ուսումնասիրում եք մրցակիցների էջերը, անուշադրությամբ դրված հավանումն անգամ կարող է փչացնել «լրտեսության» ձեր բոլոր ջանքերը:

Գրե՛ք մեկ ամբողջական տեքստ
Բոլորս ունենք ծանոթներ, ովքեր միտքը ուղարկում են առանձին բառերով՝ յուրաքանչյուր նամակի մեջ մեկ-երկու բառ: Պատկերացրեք՝ հանդիպման ժամանակ անընդհատ ազդանշաններ արձակող հեռախոսը որքան է խանգարում ձեր զրուցակցին: Հաճախ նրանք անջատում են հիշեցումներն այդ պահին, իսկ ավելի ուշ առհասարակ մոռանում դրանց մասին:

 

Մի՛ գրեք անիմաստ տեքստեր նախքան խոսակցության բուն թեմային անցնելը
Ուրիշ է, երբ խոսում եք ձեր մտերիմների հետ, սակայն երբ մարդուն գրում եք գործնական հարցով, միանգամից սկսե՛ք խոսել թեմայի շուրջ, գուցե ձեր ավելորդ հարցերը նյարդայնացնեն նրան ու փչացնեն խոսակցությունների ընթացքը:

Մի՛ օգտագործեք չափից շատ մեծատառեր, չակերտներ
Հայտնի է, որ ինտերնետում մեծատառերով գրված տեքստն ասոցացվում է գոռալու հետ: Նույն կերպ կարող են ընկալվել այս բացականչական նշանները՝ «!!!»: Իսկ չակերտները կարող են ասոցացվել հեգնանքի, ծաղրի հետ: 

 

Մի՛ օգտագործեք կրճատումներ
Իհարկե, հայերենում դեռ այնքան էլ տարածված չէ շփման այս տարբերակը, սակայն պատկերացրեք՝ ինչ է զգում զրուցակիցը, երբ ռուսերենով իրեն գրում են «првт», «спс» կամ «пжлст»: Նման  նամակներ ստանալիս զրուցակիցը կարող է մտածել, թե այդ մի քանի վայրկյանն անգամ արժանի չեք համարում ծախսել իրեն գրելու վրա ու ունեք ավելի կարևոր զբաղմունք:

 

Ինչպես տեսնում եք, նույնիսկ չնչին թվացող մանրուքը կարող է սխալ ասոցացիաներ առաջացնել զրուցակցի մոտ ու բերել անցանկալի հետևանքների, քանի որ եթե անգամ անձնական շփման մեջ նման բաները կարող են ազդեցություն չունենալ, գործնական շփման ամեն տարրը պետք է լինի լավ մտածված ու կշռադատված, որպեսզի ոչ մի կերպ չխանգարի դրված նպատակների իրագործմանը:

Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Yandex-ի կողմից ստեղծված չատ-հարթակի հետ, որը նախատեսված է հաճախորդների հետ շփվելուհամար, կարող եք անցնել հետևյալ հղմամբ և ընթերցել մեր՝ «Չատ-հարթակ հաճախորդների հետ շփվելու համար.Yandex-ի նորությունը» բլոգը: