Համաշխարհային ռեկորդ՝ ավելի քան 51.000.000 like

Պատմություն այն մասին, թե ինչպես հասարակ ձվի նկարը մոտ 3 անգամով գերազանցեց Քայլի Ջենների սահմանած աշխարհի ռեկորդը:

Ընդամենը մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ որևէ մեկի հրապարակած նկարը կարող է մի քանի օրում հավաքել մեր երկրի բնակչության քանակը գերազանցող հավանումներ, իսկ այսօր արդեն դա իրականություն է: Այս պահին 20-ից ավելի նկար Ինստագրամում ունի 10 միլիոնից ավելի հավանում: Նկարները հրապարակվել են Քայլի Ջենների, Բեյոնսեի, Սելենա Գոմեսի, Արիանա Գրանդեյի, Ռոնալդուի, XXXTentacion-ի ու Ջասթին Բիբերի կողմից և հավանումներ հավաքել շնորհիվ մեծաքանակ երկրպագուների:

 

Բայց այն, ինչ տեղի ունեցավ 2019թ. հունվարին, մի փոքր շեղվեց Ինստագրամի առօրյա հունից: Հունվարի    4-ին @world_record_egg հաշվի անունից հրապարակվեց այս նկարը, որի նպատակն էր գերազանցել աշխարհի ռեկորդը (18 միլիոն հավանում):

Մարդիկ սկսեցին շատ ինտենսիվ աջակցել նախաձեռնությանը, և մի քանի օրում նպատակը դարձավ իրականություն: Այս պահին նկարի հավանումների քանակը անցել է 51 միլիոնը: Երբ ռեկորդը գերազանցված էր, ու թվում էր, թե առաքելությունն ավարտվեց, էջում հայտնվեց նոր՝ ճաքած ձվի նկար: Ճաքն աստիճանաբար մեծանում է, բայց թե ինչ է լինելու վերջում, հայտնի չէ: Կա տեսակետ, որ ի վերջո տեղադրվելու է իրական օգտատիրոջ նկարը կամ ներսում կլինի նոր՝ ավելի փոքր ձու:

Դե ինչ, սպասենք էջի թարմացումների ու ավելի հետաքրքիր ռեկորդների: Իսկ մինչ այդ կարող եք սեղմել այստեղ ու ծանոթանալ մեկ այլ ռեկորդակիրների շարքի, եթե ցանկանում եք իմանալ, թե որոնք են աշխարհում ամենավաճառվող ապրանքները: