Ի՞նչ story տեղադրել Ինստագրամում: 9 հետաքրքիր գաղափար
Սթորիներ անհրաժեշտ է լինում հրապարակել ավելի հաճախ, քան էջի հիմնական հրապարակումները, ուստի այստեղ նոր ու չկրկնվող մտքերի պակասն ավելի շատ է զգացվում: Այսօր հավաքել ենք սթորիների օրինակներ, որոնք կակտիվացնեն լսարանին ու կապահովեն էջի աշխուժությունը:
Սթորի-սերիալներ
Կարող եք ընտրել կերպարի և նրա մասնակցությամբ նկարահանել մինի սերիալ ձեր հետևորդների համար: Կերպարը կարող է լինել ինչպես մարդ, այնպես էլ ընտանի կենդանի, նկարված հերոս կամ առարկա՝ ինչպես պատկերված է նկարներում:
Քայլ առ քայլ ուղղորդում
Յուրաքանչյուր էջում էլ առաջանում են հարցեր, որոնց պատասխանը ստիպված եք լինում հաճախ գրել ու գրավոր խոսքը, իսկ գրավոր խոսքը ոչ միշտ է ճիշտ ընկալվում: Ուստի կարող եք սթորիներում, օրինակ, էկրանը նկարելով, ինքներդ ցույց տալ, թե ինչպես է պետք գրանցվելձեր կայքում, ինչպես կատարել պատվեր, ինչպես ստանալ զեղչ և այլն: Այնուհետև այդ հոլովակը կարող եք պահել Highlights բաժնում և ուղարկել ցանկացած օգտատիրոջ:
Իրադարձությունների հաջորդականություն
Այս դեպքում տեքստը բաժանվում է մասերի, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում է համապատասխան նկարներով: Սա ստիպում է ընթերցողին անընդհատ թերթել սթորիները՝ նյութին ամբողջությամբ ծանոթանալու նպատակով:
Հաճախ տրվող հարցեր ու պատասխաններ
Պատասխանելով հաճախորդների կողմից ամենահաճախակի տրվող հարցերին՝ պահպանե՛ք դրանք սթորիների Highlights բաժնում: Պատմե՛ք գնման կարգի, առաքման պայմանների, գների, ձեզ հետ կապնվելու ձևերի մասին: Սա կօգնի խնայել ինչպես հաճախորդների, այնպես էլ հենց ձեր ժամանակը:
Հայտարարություն նոր հրապարակման կամ նոր ապրանքի մասին
Սթորիների միջոցով կարող եք հայտարարել նոր հրապարակումների մասին, քանի որ հաճախ լրահոսի ծանրաբեռնվածության պատճառով ձեր ոչ բոլոր հրապարակումներն են երևում էջի սկզբում: Կարող եք սթորիներով ազդարարել նաև նոր ապրանքների վաճառքի մեկնարկը, շտապեցնել հետևորդներին՝ տեղեկացնելով, որ քանակը խիստ սահմանափակ է:
Միջոցառման կամ կուրսերի հրավեր, աշխատանքի հայտարարություն
Սթորիների միջոցով կարող եք հայտարարել թափուր հաստիքների մասին, տեղեկացնել նոր ուսուցման կուրսերի, դրանցում արդեն զբաղեցված տեղերի մասին:
Կարծիքներ
Անպայման պետք է սթորիներում տեղադրել հաճախորդների դրական կարծիքները: Կարող եք նաև հրապարակել ձեր ձեռքբերումները, սերտիֆիկատները, դիպլոմները, քանի որ դա կմեծացնի հաճախորդների՝ ձեր հանդեպ ունեցած վստահությունը: Սրանք համախմբելով՝ ևս պետք է կազմել հատուկ բաժին ու պահպանել Highlights-ում:
Մրցույթներ
Սթորիները կարող եք օգտագործել ինչպես մրցույթների մեկնարկը ու ընթացքը հայտարարելու, այնպես էլ հաղթողներին հրապարակելու համար: Սա ձեր գործունեությունը կդարձնի ավելի թափանցիկ ու կմեծացնի մարդկանց վստահությունը ձեր նկատմամբ:
Հարցումներ
Տեղադրե՛ք սթորիներում 2-4 տարբերակով հարցումներ կամ բաց դաշտեր, որտեղ նրանք կկարողանան ձեզ հարցեր գրել կամ պատասխանել ձեր տված հարցերին: Մարդիկ հաճույքով հայտնում են իրենց կարծիքը նույնիսկ աննշան թվացող հարցերի վերաբերյալ:
Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, բայց Instagram stories-ի հնարավորություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ, քանի որ մեր բլոգի SMM բաժնում կգտնեք ամենաթարմ ու ակտուալ տեղեկատվությունը ոլորտի փոփոխությունների մասին: