Landing page-ը կամ վայրէջքային էջը ցանկացած էջ է, որն օգտատիրոջը դրդում է ինչ-որ բան անել, օրինակ՝ բաժանորդագրվել, գնել կոնֆերանսի տոմս, բեռնել պրեզենտացիան և այլն: Սա ինտերնետային էջ է, որտեղ պոտենցիալ հաճախորդը հայտնվում է գովազդային հայտարարության վրա սեղմելու կամ որոնողական համակարգով համապատասխան բանալի բառեր որոնելու արդյունքում: Լենդինգները բավականին լայն տարածում ունեն մարքեթինգում շնորհիվ ավանդական կայքի համեմատ ունեցած տարբերությունների:
Ի տարբերություն բոլորիս ծանոթ մի քանի էջանոց կայքերի, լենդինգ էջն օգտատիրոջն առաջարկում է կոնկրետ մի բան անել: Ընկերության կայք մարդիկ մտնում են տարբեր նպատակներով՝ տեղեկատվություն իմանալ ընկերության մասին, հասկանալ կոնկրետ պրոդուկտի առանձնահատկությունները, ընթերցել բլոգը, ծանոթանալ թափուր աշխատատեղերին և այլն: Մի նպատակով կայք մտած մարդը չի մտնում մյուս էջը ու ակտիվ արձագանքներ թողնում: Իսկ լենդինգ էջերը ստեղծվում են առավել նեղ լսարանի համար: Դրանց օգտագործումն արդյունավետ է գովազդի մեջ կամ այն ժամանակ, երբ կենտրոնացած եք ինչ- որ կոնկրետ նպատակի վրա՝ վաճառքներ, տեղեկատվություն, բաժանորդագրման հրավեր և այլն: Ուստի եթե դուք բիզնես ունեք կամ ձեր աշխատանքը կապված է մարդկանց հետ, անպայման մտածե՛ք լենդինգ էջերի ստեղծման մասին:
Լենդինգ էջերի ստեղծման գործընթացի մասին ձեզ ավելի հստակ պատկերացում տալու համար ներկայացնենք դրա փուլերը՝
Քանի որ Բրենդոն ընկերությունն արդեն տարիներ շարունակ հաճախորդներին է հանձնում յուրահատուկ ու օգտագործման մեջ հարմարավետ կայքեր, կարող եք ինքներդ համոզվել դրանում՝ աշխատելով մեզ հետ: Սեղմե՛ք այստեղ, եթե ցանկանում եք ծանոթանալ մեր կողմից կայքերին: Իսկ համագործակցության տարբերակները քննարկելու համար կարող եք զանգահարել մեզ +37455999015 հեռախոսահամարին: