Այսօրվա բլոգը սկսենք այն փաստով, որ էմոջի բառն առաջացել է ճապոներենից ու նշանակում է նկար-սիմվոլ: Իրականում ճապոներենում այն ավելի շատ հնչում է որպես էմոձի, բայց մեզ մոտ մարդիկ սովոր են «ջ»-ով արտասանությանը, ուստի թողնենք այդպես, քանի որ ամբողջ աշխարհում էլ արտասանության այդ տարբերակը հաճախ է կիրառվում:
Բացի նոր նկարներից, մարդկանց հասանելի է լինելու ձեռքեր բռնած մարդկանց 75 տարբեր կոմբինացիա՝ կախված նրանց սեռից, մաշկի ու մազերի գույնից:
Ինչպես տեսնում եք՝ ընկերությունն այս անգամ հատուկ ուշադրություն է դարձրել հաշմանդամության թեմային` emoji-ներ նվիրելով կույրերի համար նախատեսված ուղեցույց-շներին, անվասայլակներին, լսողական սարքերին և այլն:
Ինչպես միշտ, հատուկ ուշադրության են արժանացել կենդանիներով, ուտելիքներով և հագուստի տեսակներով էմոջիները:
Այս աշնանը ներկայացվելիք 59 էմոջիները հասանելի կլինեն iPhone-ի, iPad-ի, Mac-ի և Apple Watch-ի անվճար ծրագրային ապահովման թարմացման արդյունքում: Այժմ արդեն իսկ հասանելի են հազարավոր էմոջիներ՝ սմայլիկներ, գենդերային չեզոք կերպարներ, զանազան մասնագիտություններ, տարբեր հագուստի ընտրանքներ, սննդի տեսակներ, կենդանիներ, առասպելական արարածներ և այլն, իսկ նոր emoji-ները ստեղծվում են Unicode 12.0- ի հաստատված նիշերի հիման վրա:
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ ճիշտ օնլայն շփման մասին, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ և ընթերցել այս բլոգը ևս՝ «Ի՞նչ տանել չեն կարողանում ձեր օնլայն զրուցակիցները»:
Իսկ եթե ունեք բիզնես էջ ու չգիտեք՝ ում վստահել դրա վարումը սոցիալական կայքերում, հիշեցնում ենք, որ վստահելով Բրենդոնին այդ գործընթացը՝ անմիջապես կնկատեք բրենդի ճանաչելիության և վաճառքի ծավալների աճ: Եթե հետաքրքրված եք ու ցանկանում եք առավել մանրամասն ծանոթանալ մեր SMM ծառայություններին, զանգահարե՛ք +37455999015 հեռախոսահամարով: