Հենց Ինստագրամի աշխատակիցները պարբերաբար տալիս են խորհուրդներ էջերի վարման հարցում, որոնք կարող եք կիրառել ինչպես անձնական բնույթի կոնտենտի հրապարակման ժամանակ, այլև բիզնես էջերն առաջ մղելիս: Այսօրվա բլոգը նվիրված է բիզնես էջերի սթորիների բարելավմանը: Խոսքը վերաբերում է ոչ միայն հենց կոնտենտին, այլև դրա ձևավորման ու ներկայացման ձևին:
Ահա՛ թե ինչ է խորհուրդ տրվում բիզնես էջերին՝
1. Ի՞նչ ցուցադրել Stories-ում
• Ձեր օրը
Թու՛յլ տվեք հետևորդներին տեսնել Ձեր առօրյան: Արդեն նշել ենք, որ «ետնաբեմը» մարդկանց ամենից շատն է հետաքրքրում: Հետևորդները նախընտրում են կենդանի, էմոցիաներով լեցուն կոնտենտ:
• Կարծիքներ
Կարող եք խնդրել հետևորդներին կիսվել Ձեր պրոդուկտի մասին կարծիքներով իրենց սթորիներում, այնուհետև կարող եք դրանցից լավագույններով կիսվել Ձեր սթորիում:
• Բիզնեսի պատմությունը
Պատմե՛ք՝ ինչից է սկսվել Ձեր բրենդի պատմությունը, որն է նրա առաքելությունը, ինչ խնդիրների եք հանիպել ու ինչպես եք դրանք լուծել: Պարզապես կիսվե՛ք հետաքրքիր պատմություններով, որոնք ցույց կտան Ձեր բրենդի դեմքը:
• Ապրանքների ու ծառայությունների առանձնահատկությունները
Stories-ն օգտագործե՛ք Ձեր արտադրանքի մասին լսարանին մանրամասնորեն պատմելու համար, հայտարարե՛ք վաճառքի մեկնարկի կամ արտադրանքի թարմացումների մասին: Եթե բիզնեսը կապված է ծառայությունների մատուցման հետ, ապա ցու՛յց տվեք մարդկանց, թե ինչպես եք դա անում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հարցված մարդկանց մոտ կեսը Facebook-ի սթորիները դիտելուց հետո ավելի հակված են անցնել ընկերության կայք:
• Տվե՛ք խորհուրդներ
Ցու՛յց տվեք մարդկանց, թե ինչպես պետք է նրանք օգտագործեն Ձեր ապրանքներն ու ծառայությունները:
2. Ինչպե՞ս սթորի ստեղծել
• Խառնե՛ք գույները,
• Օգտագործե՛ք «կաթոցիչ» գործիքը, որպեսսի կարողանաք նկարից վերցնել գույնն ու ընտրել այն որպես վրձնի կամ տեքստի գույն,
• Տեքստի տակ ֆոնային որևէ գույն կիրառե՛ք,
• Իրար վրայից դրե՛ք նույն տեքստը մի քանի գույնով, որպեսզի այն ուռուցիկ տեսք ստանա:
• Տեքստային սթորիների համար կիրառե՛ք գրադիենտային ֆոն:
3. Ինչպե՞ս օգտագործել սթիքերներ
• Արտահայտե՛ք Ձեր էմոցիաները համապատասխան սմայլիկների և սթիքերների միջոցով,
• Պատմե՛ք սթիքերների միջոցով, թե որտեղ եք՝ թեգ արե՛ք հաստատությունը կամ քաղաքը,
• Օգտագործե՛ք GIF-եր:
4. Ինչպե՞ս սթորին ավելի ինտերակտիվ դարձնել
• Պետք է պարբերաբար անց կացնել ուղիղ եթերներ՝ նախապես տեղյակ պահելով դրանց մասին:
• Հետաքրքրություն առաջացրե՛ք մարդկանց մոտ՝ տեղադրելով հետհաշվարկի սթիքերը: Սա հատկապես արդյունավետ է նոր պրոդուկտի հայտարարման կամ կարևոր իրադարձության ժամանակ:
• Կիրառելով հարց ու պատասխանի սթիքերը՝ պատասխանե՛ք հետևորդների հարցերին:
• Անց կացրե՛ք հարցումներ՝ պարզելու համար ինչ են սիրում կամ ինչ չեն սիրում Ձեր հետևորդները:
• Հիշեցրե՛ք հետևորդներին, որ նրանք Ձեր սթորիներին կարող են արձագանքնել՝ գրելով անձնական հաղորդագրություն:
• Անց կացրե՛ք վիկտորինաներ՝ վերածելով այն խաղի ու տալով հաղթողներին մրցանակներ:
Դե ինչ, հուսով ենք կկիրառեք այս խորհուրդները Ձեր էջերում, ու կկիսվեք մեզ հետ արդյունքներով, իսկ մենք հիշեցնենք, որ կարող եք ծանոթանալ նաև մեր նախորդ բլոգին՝ «10 գործիք Instagram-ում գրավիչ սթորիներ ստանալու համար»:
Բրենդոնը մատուցում է SMM-ի պրոֆեսիոնալ ծառայություններ տասնյակ բիզնեսների համար, իսկ սոցկայքերը բիզնեսի զարգացման համար մեր օրերում առանցքային դեր են կատարում, ուստի վստահե՛ք մեզ Ձեր բիզնես էջերի վարումը, և արդյունքը երկար չի սպասեցնի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: