Ինչպե՞ս խթանել ապրանքանիշը TikTok-ում

 

Եթե ​​վստահ չեք, որ պետք է ստեղծել TikTok սոցիալական ցանցի մարքեթինգային ռազմավարություն, մենք այստեղ ենք ձեզ ապացուցելու, որ դրա կարիքն անպայման կա։  

TikTok-ն ամենաարագ զարգացող սոցիալական մեդիա հարթակն է, որը մենք տեսել ենք մինչ այժմ՝ 2021 թվականի սեպտեմբերին հասնելով 1 միլիարդ օգտատերերի։ Դա ռեկորդային է, քանի որ TikTok-ն այդ արդյունքին հասավ իր համաշխարհային գործարկումից 4 տարի հետո: Համեմատության համար նշենք, որ ութ տարի պահանջվեց, որպեսզի և՛ Facebook-ը, և՛ Instagram-ը հասնեն այդ նշաձողին:

Եվ չնայած մենք չունենք ավելի թարմ տվյալներ TikTok-ի օգտատերերի բազայի վերաբերյալ, կան այլ վիճակագրություններ, որոնք ապացուցում են, թե որքան հայտնի է դարձել TikTok-ը: Օրինակ, այն ճանաչվել է առաջին ոչ խաղային հավելվածը, որը 10 միլիարդ դոլարի սպառողական ծախս է գեներացրել Apple և Google Play հարթակներում:

BrandOn-ի հերթական բլոգում մենք կփորփրենք, թե ինչ է TikTok մարքեթինգը, և կտանք 5 խորհուրդ՝ ձեր ապրանքանիշի TikTok մարքեթինգային ռազմավարությունը զարգացնելու  համար։

 

Ի՞նչ է TikTok մարքեթինգը

 

TikTok մարքեթինգը հավելվածի և հավելվածի բովանդակության օգտագործման գործընթացն է՝ ձեր ապրանքանիշը և դրա առաջարկած արտադրանքը կամ ծառայությունները գովազդելու համար: Հեշտությամբ ձևավորեք ձեր սեփական առցանց ներկայությունը՝ օգտագործելով կարճ հոլովակներ, որը ներգրավում է ձեր լսարանին և օգնում ցուցադրել ձեր բիզնեսի առաջարկները:

Մինչ սոցիալական մեդիա մարքեթինգը ստեղծում է միասնական ռազմավարություն սոցիալական մեդիայի բոլոր հարթակների համար, TikTok մարքեթինգը կենտրոնանում է միայն TikTok-ի վրա:

 

5 խորհուրդ՝ ձեր TikTok մարքեթինգային ռազմավարությունը կառուցելու համար

 

Պատրա՞ստ եք իմանալ ավելին այն մասին, թե ինչպես ստեղծել TikTok մարքեթինգային ռազմավարություն և մեծ թվով հետևորդներ ձեռք բերել հարթակում: Թեև դուք հավանաբար չեք դառնա «TikTok աստղ» մեկ գիշերվա ընթացքում, այս տասը խորհուրդները կօգնեն ձեզ հասնել հաջողության այդ հետաքրքիր ճանապարհին։  

1. Ստեղծեք և բրենդավորեք ձեր TikTok հաշիվը

TikTok հաշիվ ստեղծելուց հետո հաջորդ քայլը այն ամբողջությամբ օպտիմալացնելն ու բրենդավորելն է, որպեսզի ձեր հաշիվը ճանաչելի լինի մնացած սոցիալական մեդիայի պրոֆիլների հետ միասին:

Ձեր TikTok հաշիվը բրենդավորելու համար սեղմեք «Խմբագրել պրոֆիլը», ապա լրացրեք հետևյալը՝

Պրոֆիլի լուսանկար կամ տեսանյութ. TikTok-ը թույլ է տալիս տեսանյութ ավելացնել ձեր պրոֆիլի ավատարի համար: Համոզվեք, որ սա ձեր լոգոյի բարձրորակ տարբերակն է, եթե որոշեք ավելացնել պրոֆիլի լուսանկար: Եթե ​​ցանկանում եք տեսանյութ ներբեռնել, մտածեք ձեր լոգոյի անիմացիոն տարբերակը ստեղծելու մասին:

Անունը՝ ձեր ընկերության անվանումը:

Օգտատիրոջ անունը. սա նույնպես պետք է լինի ձեր ընկերության անվանումը (եթե հնարավոր է) առանց բացատների:

Կենսագրություն. Դուք ունեք 80 նիշ՝ ձեր բիզնեսի գործունեությունը արագ ամփոփելու համար:

Կատեգորիա. ընտրեք այն կատեգորիան, որը լավագույնս ներկայացնում է ձեր ոլորտը:

TikTok հաշվին կցեք ձեր Instagram և/կամ YouTube հաշիվները։

2. Սահմանեք ձեր TikTok լսարանը

TikTok-ում հաջողակ լինելու համար դուք պետք է իմանաք, թե ում եք ցանկանում թիրախավորել ձեր բովանդակությամբ: Հակառակ դեպքում՝ դուք կարող եք ստանալ մեծ հասանելիություն և ներգրավվածություն, բայց դա չի վերածվի վաճառքի կամ բաժանորդագրության, ինչը զվարճալի է, բայց ոչինչ չի նշանակում ձեր բիզնեսի զարգացման համար։  

TikTok-ում ներգրավված են շատ ավելի երիտասարդ օգտատերեր՝ 18-19 տարեկան, 10-ից գրեթե 7-ը ներկայություն ունի հավելվածում, իսկ 20-39 տարեկանների մոտ կեսը օգտվում է TikTok-ից:

3. Ստեղծեք որակյալ TikTok տեսանյութեր

Ձեր հաջորդ քայլը սովորելն է, թե ինչպես ստեղծել որակյալ TikTok տեսանյութ: Նախ, սկսեք փոքր ինչ  գործնական հետազոտություն կատարելով: Եթե ​​դուք TikTok-ի ակտիվ օգտատեր չեք, որոշ ժամանակ անցկացրեք՝ ծանոթանալով հարթակին և դիտելով տեսանյութերը, որոնք հայտնվում են ձեր հաշվի «Ձեզ համար» բաժնում:

Կարող եք նաև դիտել TikTok Discover-ը՝ տեսնելու, թե ինչն է այս պահին թրենդային:

Երբ խոսքը վերաբերում է TikTok-ին, դուք պետք է փորձարկեք տարբեր տեսակի տեսանյութեր՝ պարզելու համար, թե ինչն է ռեզոնանսվում  ձեր լսարանի հետ: Ձեր պրոֆիլի բազմազանությունը կարևոր է: Փորձեք նկարահանել ձեր թիմին, որը ստեղծում է արտադրանքը: Ներկայացրեք ձեր արտադրանքը գործողության մեջ:  

Եվ համոզվեք, որ դուք հետևողականորեն հրապարակումներ եք կատարում։ Սկսեք հրապարակել շաբաթական առնվազն երկու անգամ, եթե կարող եք, ավելի հաճախ:  

4.  Համագործակցեք TikTok-ի ազդեցիկ ինֆլյուենսերների հետ  

Մեկ այլ հայտնի մարքեթինգային մարտավարություն ինֆլյուենսերների հետ աշխատելն է: Նրանց հետ համագործակցելով կարող եք ստեղծել զվարճալի, գրավիչ տեսաբովանդակություն։

Ուղարկեք ձեր արտադրանքն ինֆլյուենսերներին․ ցածր բյուջե ունեցող, բայց շատ արտադրանք ունեցող ապրանքանիշները կարող են դիմել ինֆլյուենսերներին և հարցնել, թե արդյոք կարող են նրանց անվճար իրենց արտադրանքներից ուղարկել: Թեև սա չի երաշխավորում, որ նրանք կհամաձայնեն համագործակցել այդ կերպ, բայց հետևողականորեն աշխատելով այդ ուղղությամբ՝ կարող եք ուշադրության կենտրոնում հայտնվել։  

5. Ուսումնասիրեք TikTok-ի վերլուծությունները

Ուշադրություն դարձրեք ձեր TikTok վերլուծությանը: Դուք դրան հասանելիություն եք ստանում միայն այն դեպքում, երբ բացում եք բիզնես հաշիվ։  

Ուսումնասիրելու լավագույն չափանիշներից մի քանիսը ներառում են՝

  • Տեսանյութի դիտումներ
  • Աճի տեմպը
  • Թրենդային տեսանյութեր
  • Դիտման միջին ժամանակը

Սրանք TikTok-ում այն բազային քայլերն են, որոնցով կարող եք սկսել ձեր ապրանքանիշի առաջմղումը հետևյալ սոցիալական մեդիայում։ Առաջին քայլերը գուցե բարդությամբ տրվեն, բայց հավատացեք, հետևողական աշխատանքի դեպքում դուք կստանաք ձեր ցանկալի արդյունքը, իսկ եթե ավելի մանրամասն և դետալային ռազմավարություն եք ցանկանում մշակել կարող եք դիմել BrandOn-ին՝ պրոֆեսիոնալ խորհրդատվություն, ինչպես նաև այդ ծառայությունը ստանալու նպատակով։