6 մարքեթինգային գործիք բիզնեսի զարգացման համար

Համացանցում հարյուրավոր հրապարակումներ կան մարքեթինգի մասնագետի աշխատանքը հեշտացնող գործիքների մասին, բայց թե որքանով են դրանք արդյունավետ, հնարավոր է պարզել միայն օգտվելուց հետո: Մարդիկ բլոգում կամ հրապարակման մեջ կարող են նշել այս կամ այն գործիքը պարզապես գովազդի համար, իսկ այսօրվա մեր բլոգում հավաքված են  կոնկրետ այն հարթակները, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհի մարքեթոլոգների կողմից: 

Գործիքներն օգնում են մասնագետներին այնպիսի հարցերում, ինչպիսիք են աշխատանքի ավտոմատացումը, հաճախորդների վարքագծի ուսումնասիրությունը, նրանց հետ հաղորդակցման կազմակերպումը, կայքերի օպտիմիզացումը, սոցիալ մեդիա մարքեթինգը և այլն:


HubSpot 
Այս ունիվերսալ մարքեթինգային հարթակը ներառում է ֆունկցիաների և հնարավորությունների լայն ասպարեզ, օգտագործվում է հետևյալ նպատակներով՝
–    Բլոգի վարում,
–    Email-մարքեթինգ,
–    SMM,
–    Կայքերի և վայրէջքային էջերի պատրաստում,
–    CRM:


Amplitude
Օգտագործվում է վեբ և մոբայլ պրոդուկտների վերլուծության համար: Օգտագործման հիմնական ոլորտներն են՝
•    Օգտատերերի վարքագծի վերաբերյալ տվյալների հավաքագրում,
•    Օգտատերերի գրանցումից առաջ և հետո կատարվող գործողությունների մոնիթորինգ,
•    Օգտատերերի կատարած քայլերի վիզուալիզացում,
•    Առանձին վերցված օգտատերերի վարքի ուսումնասիրություն,
•    Կոնվերսիայի չափում,
•    Օգտատերերի սեգմենտավորում ըստ տարբեր չափանիշների,
•    Օգտատիրոջը պրոդուկտի ներսում պահելու աստիճանի չափում:
Հարթակն ունի անվճար տարիֆ:

Mixpanel
Սա կայքերում և հավելվածներում օգտատերերի վարքագծի ուսումնասիրման և դրա հիման վրա նրանց հետ հաղորդակցվելու հարթակ է: Հիմնականում օգտագործվում է հետևյալ նպատակներով՝
•    Օգտատերերի վարքագծի վերլուծություն՝ կապելով այն եկամտի հետ,
•    Էլեկտրոնային նամակների և push-հաղորդագրությունների ուղարկում՝ հիմնվելով օգտատերերի վարքագծի վրա,
•    Մարքեթինգային հաղորդագրությունների հետ կապված փորձարկումների իրականացում,
•    Կոնվերսիաների վերլուծություն:
Ունի անվճար տարբերակ:


Hotjar
Սա կայքի այցելուների վարքագծի վիզուալացման գործիք է՝ քլիքեր, անցումներ, մկնիկի շարժ: Ներառում է՝
•    Վիզուալիզացիա ջերմային քարտեզների միջոցով,
•    Օգտատերերի քայլերի հաջորդականության ձայնագրում,
•    Օնլայն ձևանմուշների լրացման վերլուծություն,
•    Հարցումներ՝ հետադարձ կապի ստացման միջոցով հաճախորդների հետ կապ հաստատելու համար:
Ունի անվճար տարբերակ:

Segment
Սա հրաշալի լուծում  է տարբեր ալիքների օգտատերերի տվյալների կառավարման և վերլուծության համար: Գլխավոր առավելությունն այն է, որ Segment-ը ինտեգրվում է հարյուրավոր այլ հավելվածների հետ՝ միավորելով դրանց բոլորի տվյալները մեկ հարթակում: Կարող է ագրեգացնել տվյալներ վեբ կայքերից, բջջային սարքավորումներից, բրաուզերներից, հեռուստատեսությունից և սմարթ ժամացույցներից:
Ունի անվճար տարբերակ:


Google Analytics
Սա Google ընկերության կողմից առաջարկվող վեբ անալիտիկայի ծառայություն է, որի միջոցով հնարավոր է անել հետևյալը՝
•    Վեբ-կայքի տրաֆիկի վերլուծյություն,
•    Լսարանի վերլուծություն (աշխարհագրական դիրք, սեռատարիքային կազմ և այլն),
•    Օգտատերերի՝ կայքում կատարած գործողությունների և գովազդի հետ փոխազդելու ընթացքի վերլուծություն,
•    Հաշվետվությունների կազմում:


Սա Google-ի միակ գործիքը չէ, և մենք պատրաստել ենք բլոգ բիզնեսի զարգացմանը նպաստող ամենատարածված Google-գործիքների մասին՝ «Բիզնեսի զարգացում Google-ի միջոցով: 7 գործիք»,  ուստի շարունակե՛ք ընթերցանությունը՝  քաղելով լավագույն գործնական գիտելիքները մեր բլոգից: