
Սիրելի՛ գործընկերներ
Համոզված ենք, որ 2018 թվականը, բիզնեսի և բիզնեսմենների համար լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի:
Ձեր ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, սեր եւ ուժեղ կամք:Նոր տարում բոլորիս թող ուղեկցեն միայն հաղթանակները, թող այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն:Նոր տարին եւ հատկապես Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս` անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին: Ի վերջո, դրանք տոներ են, որոնցից հույս է ճառագում, մարդեղություն բխում, միմյանց հանդեպ սեր եւ հանդուրժողականություն ծորում: Այնպես որ` ե՛ւ Ամանորը, ե՛ւ Սուրբ ծնունդը մեզ համար նվիրական տոներ են, յուրաքանչյուրիս համար սպասված տոներ:
2018 թվականին բոլոր մեր գործընկերներին մաղթում ենք՝
12 ամիս հաղթանակ,
33 շաբաթ հաջողություն,
365 օր առողջություն,
8760 ժամ կրեատիվ մտքեր,
525600 րոպե դրական լիցքեր:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։