Influencer Marketing-ը սոցիալական մեդիայի ամենաթեժ միտումներից մեկն է: Շատերը որևէ բան գնելուց առաջ ուսումնասիրում են բլոգերների և ինֆլյուենսերների կարծիքը։ Հաճախ դժվարանում է գովազդը իրական կարծիքից տարբերելը, և մարդիկ դժվար են կողմնորոշվում։ Արդյունքում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ, դիտելով բազմաթիվ հոլովակներ, գնում ենք տարբեր ապրանքներ, որոնք մեզ իրականում հարկավոր չեն։ Այժմ առաջացել է նոր միտում՝ դեինֆլյուենս անունով, որի մասին կխոսենք Բրենդոնի այսօրվա բլոգում։
Ինֆլյուենսերների մշակույթը զարգացնում է գերսպառման անառողջ սովորությունը՝ մղելով հետևել բոլոր վերջին միտումներին: Իսկ դա էլ իր հերթին առաջացնում է էկոլոգիական լուրջ խնդիրներ։ Մեծ լսարան ունեցող ինֆլյուենսերները սատարում են արագ նորաձևության այնպիսի հսկաներին, ինչպիսիք են Shein-ը կամ Old Navy-ն, իսկ հագուստի արտադրությունը նպաստում է մթնոլորտում ածխածնի արտանետումների գրեթե 8%-ից 10%-ին, ինչպես նաև համաշխարհային ջրի աղտոտվածության 20%-ին: Բացի այդ՝ բեռնափոխադրումները նպաստում են համաշխարհային մակարդակով գազային արտանետումների 3%-ին:
Deinfluence-ը Instagram-ի, TikTok-ի և YouTube-ի նորագույն միտում է, որով ինֆլյուենսերներն իրենց հետևորդներին ասում են, թե ինչու չպետք է որևէ ապրանք գնեն: Այս թրենդը սկսվել է գեղեցկության և ապրելակերպի կատեգորիաներից, հետո տեղափոխվել է նաև այլ ոլորտներ: Դեինֆլյուենսերները ներկայացնում են այն ապրանքները, որոնք, իրենց կարծիքով, գերագնահատված են, և առաջարկում են այլընտրանքներ:
#deinfluencing հեշթեգը TikTok-ում այս պահի դրությամբ ունի ավելի քան 233 միլիոն դիտում: TikTok-ի այս տեսանյութերը զգուշացնում են օգտատերերին չգնել այնպիսի հայտնի ապրանքներ, ինչպիսիք են թանկարժեք կոսմետիկա, Ugg Minis, Dyson Airwrap կամ AirPods Pro: Բլոգերները խրախուսում են ուրիշներին ավելի կշռադատ կերպով մոտենալ իրենց գնումներին և գնահատել իրենց կարիքները, ոչ թե ցանկությունները: Այս միտումը պարզապես ինֆլյուենսեր մարքեթինգի մերժում չէ, այլ ամրապնդում է ազնվությունը հետևորդների հետ:
Այս թրենդը անչափ կարևոր է թե՛ էկոլոգիական առումով, թե՛ հոգեբանական։ Այն մեծ ազդեցություն կունենա նաև ֆինանսական միջոցների ճիշտ տնօրինման հարցում, իսկ ապրանքները կգնահատվեն առավել արդար։ Մնացեք Brandon-ի բլոգի հետ մարքեթինգային օգտակար նորությունների ծանոթանալու համար։ Շատ սպառողներ զեղչերին թերահավատորեն են մոտենում, այդ թեմայի վերաբերյալ կարծրատիպերը կոտրվել են «Զեղչերի կիրառման սկզբունքները» բլոգում։