Միկրոինֆլյուենսերների նախընտրելի հարթակն Ինստագրամն է

Բրենդները գնալով ավելի են ձգտում համագործակցել բլոգերների հետ՝ հասկանալով հետևորդների վրա նրանց ազդեցության բարձր մակարդակը: Որքան էլ ահռելի լսարան ունեցող հայտնի աստղերի հետ համագործակցությունից մարդիկ ակնկալում են ակնթարթային արդյունքներ, գնալով ավելի տարածված է դառնում միջին և միկրոինֆլյուենսերների հետ համագործակցությունը: Պատճառը, նախ, այդ տարբերակի ֆինանսապես ավելի մատչելի լինելն է, բացի այդ, գնալով սրանում է բլոգերների հանդեպ վստահության պակասի խնդիրը, քանի որ նրանցից շատերն ամեն տեսակի գովազդի համաձայնվելով՝ կորցնում են լսարանի մոտ իրենց կարծիքի կշիռը:

Միկրոինֆլյուենսերները նախընտրում են Ինստագրամը. այսպիսի եզրահանգման է եկել   SocialPubli ընկերությունը, որի իրականացրած հարցումներին մասնակցել է 2667 բլոգեր, որոնք ունեն 10 հազարից պակաս հետևորդ: Բլոգերները եղել են Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրների բնակիչներ:
Հետազոտության արդյունքում արվել են հետևյալ առանցքային հետևությունները՝
Միկրոինֆլյուենսերների 76%-ի համար Ինստագրամը բրենդների հետ աշխատելու լավագույն հարթակն է: Հարցվածների  10%-ը նախընտրում են Twitter-ը, իսկ 9%-ը՝ Facebook-ը: 

Մոտակա 6-12 ամիսների համար միկրոինֆլյուենսերները անվանել բրենդների հետ համագործակցելու ամենագրավիչ ֆորմատը. դա ինստագրամյան սթորին է, երկրորդ տեղում ինստագրամյան հրապարակումն է, իսկ երրորդ տեղում՝ IGTV-ն: 

Հարցվածներ բլոգերների 61%-ը գովազդի դիմաց նախընտրում են գումար ստանալ, 27%-ը՝ անվճար պրոդուկտ/ծառայություններ/փորձ: Բլոգերների  7,5%-ը արվող գովազդի դիմաց ընտրել է միջոցառումների էքսքլյուզիվ մուտքի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ մեր նախորդ բլոգերից մեկը՝ «Տղամարդ-ինֆլյուենսերները ավելի շատ գումար են աշխատում», ևս այս թեմայի շուրջ էր, ուստի անցե՛ք հղմամբ, եթե հետաքրքրված եք օր օրի զարգացող այս ոլորտով:
Իսկ Բրենդոնի թիմն առաջարկում է SMM և ինֆլյուենսեր մարքեթինգի ծառայություններ, որոնց շնորհիվ Ձեր էջը սեղմ ժամկետներում առաջ կանցնի մրցակիցներից ու աչքի կընկնի իր օրիգինալ ու ամենակարևորդը արդյունավետ կոնտենտով: