Instagram-յան նորություններ. պայքար հեշթեգների դեմ և նոր ֆունկցիաներ

Ալեսսանդրո Պալուցցին հաճախ բացահայտում է բջջային հավելվածների թաքնված հատկությունները և հայտարարում դրանց մասին նախքան պաշտոնական բացահայտումը, ու երբեմն թարմացումները մնում են թեստավորման փուլում և այդպես էլ չեն գործարկվում: Այս անգամ նա նկատել է 2 թարմացում:  

Նախ, Ինստագրամը թույլ կտա օգտատերերին արձագանքել սթորիներին՝ առանց նամակ ուղարկելու: Մինչ այժմ, նկատած կլինեք, երբ անգամ պարզապես էմոջիով արձագանքում եք տեղադրված սթորիին, Instagram-ը դա ևս տեղադրում է հաղորդագրությունների բաժնում:  

Այս թարմացումը ծրագրավորողը նկատել է Ինստագրամի՝ Անդրոիդի համար նախատեսված վերջին ալֆա-տարբերակում:  

Հաջորդ թարմացումը կատարվելու է սթիքերների բաժնում, որտեղ կհայտնվի Collab կոչվող սթիքերը: Դրանով հնարավոր կլինի նշել կոնտենտը, որը ստեղծվել է ինչ-որ բրենդի կամ բլոգերի հետ համագործակցելու արդյունքում:  

Ինչպես գիտեք՝ սա հատուկ նշանակության սթիքերների նախադեպը չէ. գործում է նաև Donate սթիքերը, որի օգնությամբ օգտատերը կարողանում է գումարի նվիրատվություն կազմակերպել: Կամ էլ Challenge և Question սթիքերները. սրանց բոլորի նպատակն է հրապարակումն ավելի նպատակային դարձնել:

Եվս մի նորամուծություն է գովազդվող հրապարակումներում դրվող հեշթեգների դեմ պայքարը: Այս մի նորությունն էլ հայտնել է տեխնիկական բլոգեր Պավել Գուրովը՝ իր ինստագրամյան էջում:

Այժմ օգտատերերը չեն կարողանա առաջ մղել հրապարակումը, եթե դրանում շատ հեշթեգներ կան: Ընդ որում՝ խնդիրն այն է, որ սոցկայքը սահմանափակումների կոնկրետ թիվ չի նշում: Բնականաբար, խոսքը գնում է 30-ից պակաս հեշթեգների մասին, քանի որ դրանից ավելին լինելու դեպքում հրապարակելու ֆունկցիան առհասարակ արգելափակվում է:

Mention և Sprout Social ընկերությունների իրականացրած մասշտաբային հետազոտությունները փաստում են, որ որքան քիչ են հրապարակման տեքստում ներառված հրապարակումները, այնքան շատ արձագանքներ կստանա տվյալ հրապարակումը: Տվյալ հետևությունը ստացվել է 114 միլիոն ինստագրամյան հրապարակումների վերլուծության արդյունքում: Նշենք, որ ամենաբարձր ներգրավվածության մակարդակը ստացվել են առանց հեշթեգների հրապարակումներից:

Այն պահից սկսած, երբ հրապարակման մեջ հայտնվում են հեշթեգներ, հավանումների և մեկնաբանությունների քանակը նվազում է 3-4 անգամ: 

Ստորև ներկայացված Sprout Social-ի գրաֆիկից երևում է, որ մեծ ճանաչում ունեցող բրենդներն Ինստագրամում կա՛մ հրապարակման մեջ թողնում են 1 հեշթեգ, կա՛մ էլ առհասարակ հրաժարվում են դրանցից:  

Այսօրվա համար այսքանն էինք նախապատրաստել, բոլորիդ խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «Ինստագրամը դարձավ 10 տարեկան»:

Իսկ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են սոցկայքերում բիզնեսի առաջմղմամբ, Բրենդոնի պրոֆեսիոնալ թիմն առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով: