TikTok-ում առաջխաղացման վճարովի և անվճար տարբերակները

Եթե հիշենք այժմ արդեն շատ հայտնի սոցկայքերի զարգացման ընթացքը և դրանց՝ ճանաչելի դառնալու արագությունը, ապա անհնար է չնկատելը, որ TikTok-ը անհամեմատ արագ կարողացավ մուտք գործել շուկա և բեռնումների քանակով գրավել առաջատար դիրք: Օգտագործման մեջ պարզ այս հարթակում կարող ենք բեռնել մինչև 60 վայրկյան տևողությամբ հոլովակներ, սակայն ամենաօպտիմալը մինչև 15 վայրկյանն է: Այստեղ ամենագրավիչը լիցենզավորված աուդիոկոնտենտի առկայությունն է, ուստի սկզբում ՏիկՏոկում հիմնականում հենց երաժշտական ուղեկցությամբ հոլովակներն էին գերակշռում:

Որքան շատանում են օգտատերերը, այնքան այստեղ առաջխաղացումը բարդանում է, և մարդիկ սկսում են փնտրել նոր տարբերակներ: Իրականում պաշտոնական ձևերը այդքան էլ շատ չեն, և եթե առաջխաղացման միակ տարբերակը ՏիկՏոկն է, ապա խորհուրդ է տրվում մարքեթինգային արշավը նախ սկսել պարզ, անվճար տարբերակներից: Այս ձևով օգտատերը կխնայի իր բյուջեն, իսկ խելացի ալգորիթմը ինքնուրույն կորոշի ցուցադրել կոնտենտը հենց դրանով հետաքրքրված լսարանից: 

Պետք է հատուկ ոճ և մատուցման ձև մտածել, քանի որ կոմերցիոն հաշիվներ բացելը հարթակում արգելված է: Առաջմղման անվճար մեթոդները հետևյալն են՝
•    Առաջխաղացում հեշթեգով – ալիքի թեման որոշելուց հետո: հրապարակման վերնագրում ներառեք դրան առնչվող թեգեր:
•    Ակտիվության դրսևորում – հավանե՛ք այլ ՏիկՏոկերների հոլովակները, թողե՛ք մեկնաբանություններ, հետևե՛ք նրանց էջերին:
•    Կիսվե՛ք Ձեր էջի QR-կոդով այլ սոցկայքերում:
•    Մասնակցե՛ք չելենջների – թրենդների բաժնում պարբերաբար հայտնվում են նոր չելենջներ, որոնց մասնակցութութը կմեծացնի հետևորդների թիվը:
•    Մեծացրե՛ք ներգրավվածությունը – պետք է անցկացնել ուղիղ եթեր, հարցումներ, անպայման ուշադրություն դարձնել հետադարձ կապին:
•    Բլոգերների հետ նկարե՛ք համատեղ վիդեոներ, նրանց նկարածների հետ դուետներ արե՛ք:
•    Նկարահանե՛ք ռեակցիաներ, որոնցում կերևա Ձեր արձագանքը մյուս բլոգերների հոլովակներին:
•    Օգտվե՛ք փոխադարձ PR-ից:

Այստեղ պետք է հիշել, որ ինչպես բոլոր հարթակներում, ՏիկՏոկում ևս հետևորդների արհեստական ավելացման եղանակներ կան, և դա այնպես խիստ չի վերահսկվում, ինչպես, օրինակ, Ինստագրամում, սակայն վստահ եղե՛ք, որ եթե օրական 100 հետևորդից ավել կուտակվի Ձեր էջում, կհայտնվեք խոշորացույցի տակ, և արգելափակման հավանականությունը մի քանի անգամ կավելանա:
Կոմերցիոն առաջխաղացում հնարավոր է անել նաև բլոգերների հետ համագործակցության միջոցով: Եթե հետևորդների քանակը կտրուկ տարբերվում է, կարելի է դա փոխահատուցել գումարով: 
Այս հարթակում կարող եք գրավել մեծաքանակ հետևորդների՝ կազմակերպելով մրցույթներ և ուղարկելով նվերներ հետևորդներին: Քանի դեռ այս մեթոդն իրեն չի սպառել, շտապե՛ք օգտվել:
Այսքանն էր այսօրվա բլոգում, սակայն հիշեցնենք, որ եթե չգիտեք՝ ինչ է TikTok-ը, ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «TikTok: Ի՞նչ հավելված է սա» բլոգը, իսկ եթե արդեն TikTok-ի օգտատեր եք, ծանոթացե՛ք «Առաջխաղացում TikTok-ում. ինչպե՞ս հայտնվել rec-ում» նյութին:
Հիշեցնենք, որ Բրենդոնը առաջինն էր Հայաստանում, որ սկսեց հաճախորդների բիզնեսների առաջխաղացման ծրագրում ներառել նաև ՏիկՏոկը: Չնայած առաջինը լինելու ռիսկերին՝  Ապաչի ընկերության համար կազմակերպված մեր արշավը պսակվեց հաջողությամբ, ինչին հաջորդեցին մրցակիցների նույնատիպ փորձերը: