Երբ բրենդը որոշում է գումար ներդնել մարքեթինգային արշավի մեջ, անպայման հաշվի է առնում ինֆլյուենսերներին՝ փորձելով գտնել տվյալ պահին ամենասիրվածներին ու հասկանալ՝ ինչ ձևով կարելի է օգտագործել նրանց ազդեցությունը և հետագայում ինչպես պետք է չափվի արշավի արդյունավետությունը:
Ի՞նչ հստակ քայլեր է պետք հաշվի առնել ինֆլյուենսեր մարքեթինգի ռազմավարությունը մշակելիս՝
1) Հստակ փոխհատուցում
Անգամ փոքր լսարան ունեցող բլոգերը կարող է ունենալ ազդեցություն իր լսարանի վրա, ուստի լինի սկսնակ բլոգեր կամ հայտնի գերաստղ, նա ավելի սրտացավորեն է աշխատելու, եթե հստակ հասկանա՝ ինչ սկզբունքով է վարձատրվելու իր աշխատանքը: Այս պահը պետք է կանոնակարգվի նախքան արշավի մեկնարկը:
2) Տեղադրում սոցիալական կայքերում
Բրենդը նախքան աշխատանքների մեկնարկը պետք է ինֆլյուենսերի հետ պայմանավորվի հրապարակումների, սթորիների և այլ ակցիաների հստակ քանակ, որպեսզի հետագայում հակասություններ չառաջանան: Արշավի ընթացքում պետք է պլանավորված լինի՝ ով քանի անգամ է այցելելու հաճախորդի, օրինակ, ռեստորան, քանի հրապարակում ու սթորի է անելու և ինչ բովանդակությամբ, մեկնաբանություններ ու նամակներ ստանալու դեպքում ինչպես է պատասխանելու և այլն: Բրենդը պետք է նախապես հայտնի կոնտենտի որակի, տեսակի և հրապարակումներ արվելու հաճախակիության մասին իր նախընտրությունները: Հաճախ ինֆլյուենսերին տրամադրվում են նաև անհրաժեշտ ռեսուրսներ ու նյութեր՝ հրապարակման որակը բարձրացնելու նպատակով:
3) Հատուկ արտոնություններ ինֆլյուենսերներին
Բրենդների կողմից խելացի որոշում է ազդեցիկ մարդկանց զեղչերի, հատուկ պայմանների, նվերների տրամադրումը, որոնք նա հետագայում գովազդում է անգամ առանց որևէ հավելյալ գումարի: Անգամ եթե գովազդ չարվի էլ, բայց նա ապրանքը կամ ծառայությունը հավանած լինի ու կիսվի իր կարծիքով ընկերների հետ, դա արդեն իսկ կներգրավի մեծ թվով պոտենցիալ հաճախորդների:
4) Կոնտենտի համատեղ ստեղծում
Հաճախ բրենդը ինֆլյուենսերին ներառում է իր մարքեթինգային թիմի կամ կոնկրետ արշավի մշակման գպրծընթացի մեջ, և ինֆլյուենսերն ու մարքեթոլոգը աշխատում են միասին, փոխանակվում գաղափարներով և վերջիվերջո ստեղծում այնպիսի կոնտենտ, որը մաքսիմալ արդյունավետ մուտք է գործում տարբեր սոցիալական հարթակներ:
5) Կոնտենտ ըստ սցենարի
Բրենդը պետք է համոզված լինի, որ գովազդային ուղերձը ինֆլյուենսերի կողմից չի փոփոխվի ու չի կորցնի իր նշանակությունը: Սա ապահովելու համար բրենդը մշակում է կոնտենտ, որը հաստատում է բլոգերի հետ, ու նոր սկսվում է տարածումը:
6) Կոնտենտի համատեղ օգտագործում
Փոխանցելով բրենդի հաղորդագրությունը՝ ինֆլյուենսերը կարողանում է իր երկրպագուներին դրդել գործողության: Մարդիկ ինտուիտիվ մակարդակով չեն էլ մտածում, որ այդ գովազդը դուք եք անում: Նրանք, վստահելով իրենց սիրելի աստղին, ձգտում են անել այն, ինչ նա է խորհուրդ տալիս:
Անգամ հայաստանյան շուկայում սկսել են գնահատել ինֆլյուենսեր մարքեթինգի նշանակությունը, ու եթե նախկինում մարքեթինգի այս ճյուղին վերաբերվում էին թերահավատորեն, հիմա արդեն բյուջեի առանձին մասը հատկացվում է բլոգերներին: Եթե հետաքրքրվեցիք այս թեմայով, անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «Ու՞մ կօգնի բլոգներների հետ համագործակցությունը: Գովազդի տեսակները» բլոգը:
Եթե ցանկանում եք կազմակերպել բիզնեսի առաջխաղացումը ինֆլյուենսերների միջոցով YouTube-ում, Instagram-ում և TikTok-ում, կապ հաստատեք մեզ հետ, և Ձեր բիզնեսի համար կկազմվի պլան, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում համացանցում այն կդառնա ճանաչելի: Մանրամասների համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] հասցեով: