YouTube թիմը, ամփոփելով տարին, ներկայացրել է վիդեոհոլովակների ցանկը, որոնք ամենից շատ հավանումներն են հավաքել 2019-ի ընթացքում: Ինչպես հայտնի է, YouTube-ից կարելի է օգտվել նաև առանց գրանցվելու, պարզապես այդ դեպքում հնարավոր չի լինի հավանել հոլովակը, բաժանորդագրվել ալիքին կամ թողնել մեկնաբանություն: Ուստի հավանումները ստացվել են հենց գրանցված օգտատերերից:
Ամենամեծ ճանաչումը ստացել է Mr.Beast ալիքում բեռնված չելենջը, որով ալիքը մարտահրավեր էր նետել Ինստագրամի հայտնի ձվին, որի մասին խոսել էինք մեր նախորդ՝ «Ինստագրամում 2019-ին ամենաշատ հավանումներ հավաքած 10 լուսանկարները» բլոգում: Դրան հաջորդում է YouTube-ի արքա PewDiePie-ի հարսանեկան հոլովակը:
Երաժշտական ռեյտինգում առաջատար են հետևյալ կատարողները՝ Daddy Yankee, ROSALÍA և Anuel AA, իսկ ամենաշատ հավանումներ հավաքած 3 երաժշտական հոլովակներն են՝
Shawn Mendes — Señorita (13.3M likes),
BTS — Boy With Luv (12.7M Likes),
BLACKPINK — 'Kill This Love' (10.7M Likes).
Վիդեոխաղերի ռեյտինգը գլխավորում են աշխարհահռչակ Minecraft, Fortnite և Grand Theft Auto խաղերը:
Տարբեր երկրներում տարբերվում են դիտելիության և հավանումների քանակները՝ կախված այդ տարածաշրջանի մարդկանց նախասիրություններից: Օրինակ՝ ՌԴ-ում առաջատարի դիրք են զբաղեցնում հումորային հոլովակները: Այս տարվա համար հաղթող հոլովակներն էին «Фиксики» մուլտսերիալի նմանակումը, Պավել Վոլյայի և Քամեդի Քլաբի մյուս անդամների սթենդափները: Գնալով ջնջվում է հեռուստատեսության և YouTube-յան շոուների միջև սահմանագիծը, և այս տարվա թոփ եռյակի մեջ մտավ «Вечерний Ургант» հեռուստաշոուի՝ Բիլլի Այլիշի հետ նկարահանված թողարկումը: Մեծ է նաև փաստագրական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը:
Սա հոլովակների մասով, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է հնարավոր ստանալ՝ պարզապես օգտագործելով iPhone 11 Pro-ի տեսախցիկը՝ անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «iPhone 11 Pro-ով նկարված կարճամետրաժ ֆիլմերը ոչնչով չե՞ն զիջում լիարժեք նկարահանումներին» բլոգը: