2019-ին ամբողջ աշխարհում ամենաշատ լայքեր հավաքած 10 հոլովակները

YouTube թիմը, ամփոփելով տարին, ներկայացրել է վիդեոհոլովակների ցանկը, որոնք ամենից շատ հավանումներն են հավաքել 2019-ի ընթացքում: Ինչպես հայտնի է, YouTube-ից կարելի է օգտվել նաև առանց գրանցվելու, պարզապես այդ դեպքում հնարավոր չի լինի հավանել հոլովակը, բաժանորդագրվել ալիքին կամ թողնել մեկնաբանություն: Ուստի հավանումները ստացվել են հենց գրանցված օգտատերերից:

Ամենամեծ ճանաչումը ստացել է Mr.Beast ալիքում բեռնված չելենջը, որով ալիքը մարտահրավեր էր նետել Ինստագրամի հայտնի ձվին, որի մասին խոսել էինք մեր նախորդ՝ «Ինստագրամում 2019-ին ամենաշատ հավանումներ հավաքած 10 լուսանկարները» բլոգում: Դրան հաջորդում է YouTube-ի արքա PewDiePie-ի հարսանեկան հոլովակը: 

  1. Make This Video The Most Liked Video On Youtube (10.9 միլիոն հավանում)
  2. Marzia & Felix - Wedding 19.08.2019 (4.7 միլիոն հավանում
  3. O DIA EM QUE ASSISTI BIRD BOX (3.4 միլիոն հավանում)
  4. ONE GUY, 54 VOICES (With Music!) Drake, TØP, P!ATD, Puth, MCR, Queen - Famous Singer Impressions (3.4 միլիոն հավանում )
  5. Minha slime deu certo.Consegui desta vez. Realizei meu sonho minhas amigas (2.8 միլիոն հավանում)
  6. How to Create Billie Eilish's "Bad Guy" (2.8 միլիոն հավանում)
  7. No More Lies (2.4 միլիոն հավանում)
  8. My BIGGEST Flipbook EVER - The RETURN of Grumpy Cloud (2.4 միլիոն հավանում)
  9. ПОКУПАЮ ВСЁ ЧТО ТЫ МОЖЕШЬ УНЕСТИ ИЗ МАГАЗИНА ! (2 միլիոն հավանում)
  10. Conspiracy Theories with Shane Dawson (1.9 միլիոն հավանում)

Երաժշտական ռեյտինգում առաջատար են հետևյալ կատարողները՝ Daddy YankeeROSALÍA և Anuel AA, իսկ ամենաշատ հավանումներ հավաքած 3 երաժշտական հոլովակներն են՝  

 Shawn Mendes — Señorita (13.3M likes), 

BTS — Boy With Luv (12.7M Likes), 

BLACKPINK — 'Kill This Love' (10.7M Likes). 

Վիդեոխաղերի ռեյտինգը գլխավորում են աշխարհահռչակ Minecraft, Fortnite և Grand Theft Auto խաղերը:

Տարբեր երկրներում տարբերվում  են դիտելիության և հավանումների քանակները՝  կախված այդ տարածաշրջանի մարդկանց նախասիրություններից: Օրինակ՝ ՌԴ-ում առաջատարի դիրք են զբաղեցնում հումորային հոլովակները: Այս տարվա համար հաղթող հոլովակներն էին «Фиксики» մուլտսերիալի նմանակումը, Պավել Վոլյայի և Քամեդի Քլաբի մյուս անդամների սթենդափները: Գնալով ջնջվում է հեռուստատեսության և  YouTube-յան շոուների միջև սահմանագիծը, և այս տարվա թոփ եռյակի մեջ մտավ «Вечерний Ургант» հեռուստաշոուի՝ Բիլլի Այլիշի հետ նկարահանված թողարկումը: Մեծ է նաև փաստագրական ֆիլմերի նկատմամբ հետաքրքրությունը:

Սա հոլովակների մասով, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է հնարավոր ստանալ՝ պարզապես օգտագործելով iPhone 11 Pro-ի տեսախցիկը՝ անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «iPhone 11 Pro-ով նկարված կարճամետրաժ ֆիլմերը ոչնչով չե՞ն զիջում լիարժեք նկարահանումներին» բլոգը: