YouTube-ի նոր մոնետիզացում՝ «ծափահարություններ» 2$-ով

Այս վիդեոհարթակը տեղադրված վիդեոհոլովակների դիտումների դիմաց վճարում է, և դա գաղտնիք չէ: Այժմ մի քանի շրջաններում սկսվել են մոնետիզացիայի այլընտրանքային տարբերակի թեստավորումները՝ ծափահարություններ: Այս մասին հայտնեց The Verge-ը:

«Ծափահարությունները» օգտատերերին հնարավորություն են տալիս ընտրել ծափահարող անիմացիաներից մեկը՝ ի աջակցություն իրենց դուր եկած հոլովակի: Թեստավորման փուլում 1 ծափահարության արժեքը 2 ԱՄՆ դոլար է:
Անիմացիան, որը երևում է դիտվող հոլովակի վրայից միայն այդ պահին այն դիտող օգտատիրոջը ու հասանելի է բացառապես բետա տարբերակում, ինչը կոնտենտի հեղինակին տալիս է ֆունկցիան փորձարկելու հնարավորություն:  
YouTube-ը նշում է, որ սա հրաշալի ձև է՝ օգնելու կոնտենտի հեղինակներին գումար աշխատել ինչպես օնլայն հեռարձակումների, այնպես էլ  հենց հոլովակների դիմաց: 


Փորձելով նոր ֆունկցիան գործնականում այս պահի համար հայտնի են հետևյալ  նկատառումները՝ 
•    Օգտատերերը ծափահարությունների կոճակը կտեսնեն like և dislike կոճակների հարևանութայամբ՝ հոլովակի ներքևի հատվածում:
•    Առավելագույն սահմանափակումը  օրական 500$ է, շաբաթական՝ 2000$:
•    YouTube-ին մնում է ստացված գործարքների 30%-ը՝ նույն կերպ, ինչպես դա տեղի է ունենում SuperChat-ով օնլայն հեռարձակումների ժամանակ արվող նվիրաբերությունների համար:
•    Նոր ֆունկցիան հասանելի է Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ-ում:


Օգտվու՞մ եք YouTube-ից, Ձեզ հետաքրքիր կլինի նաև մեկ այլ հոդված՝  «YouTube-ը պատմել է՝ ինչպես է պաշտպանում օգտատերերի անվտանգությունը»: Անպայման ծանոթացե՛ք, մաղթում ենք հաճելի ընթերցանություն: