Երբևէ եղե՞լ են կայքեր, որոնք, բացի ինֆորմատիվ լինելուց, կարողացել են ձեզ պահել ներսում տասնյակ րոպեներ ու ստիպել են կիսվել ձեր ընկերների հետ: Այսօրվա բլոգը հենց այդպիսի կայքերի մասին է, որոնք զվարճալի, ինտերակտիվ, հետաքրքիր կամ բովանդակալից լինելու շնորհիվ տարբերվում են հազարավոր մրցակիցներից: Սեղմելով յուրաքանչյուր կայքի անվանը՝ դուք կհայտնվեք այնտեղ:
Աշխարհում ո՞րերորդն ես հարստությամբ
Քեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե որքան ես վաստակում աշխարհի մասշտաբով: Այս կայքում տարբեր երկրների արժույթներ կան: Ընտրելով քոնը՝ նշում ես տարեկան եկամուտդ ու կայքը հստակ ասում է, թե աշխարհի քանի տոկոսի մեջ ես մտնում և որքան ես վաստակում մեկ ժամում: Ձեր տեղը ռեյտինգում ցույց տալուց զատ կայքը կընտրի աշխարհի աղքատագույն երկրներից մեկին ու կասի, թե մեկ ժամում որքան են աշխատում մարդիկ այնտեղ:
Այս կայքում վերևից լցվող ավազով կարող եք ստանալ ամենատարբեր պատկերներ: Գունային հարուստ գամման կօգնի ստանալ ցանկացած համադրություն: Հնարավոր է ստանալ թե' պարզ նկարներ, թե՛ իսկապես գեղեցիկ գլուխգործոցներ մանրամասն աշխատանքի արդյունքում: Նկարելու համար հարկավոր է քլիք անելով լցնել ավազը, իսկ էկրանի վերին աջ անկյունին սեղմելով էլ՝ փոխել գույները: Աշխատանքը վերջացնելուց հետո կարող եք պահպանել նկարը համակարգչում, իսկ ամենահաջողվածները՝ նույնիսկ տպել ու պահել: Ահա մեկ օրինակ՝
Որքա՞ն մարդ կա տիեզերքում այս պահին
Մենք, ապրելով Երկիր մոլորակի վրա, հաճախ չենք էլ մտածում այն մասին, որ հենց այս պահին տիեզերքում կան մարդիկ, որոնք ապրում ու աշխատում են այնտեղ: Այս կայքը ոչ միայն ցույց կտա, թե քանի տիեզերագնաց է հենց այս պահին գտնվում տիեզերքում, այնպես էլ կտա տեղեկատվություն նրանցից յուրաքանչյուրի մասին:
Ցանկանու՞մ ես հայտնվել տիեզերքում առանց տնից դուրս գալու: Այս կայքում տեղադրված իրական տիեզերական ատլասը՝ ստեղծված Hubble տելեսկոպի միջոցով, քեզ ցույց կտա տիեզերքի հետ կապված ամեն բան. մեր մոլորակը շրջապատող աստղերը, մոլորակները, համաստեղություններն ու այլ տիեզերական երևույթներ:
Եթե դեռ չեք պատկերացնում՝ ինչպիսին է ֆերմերների ամենօրյա կյանքը, կարող եք այցելել այս կայք ու հասկանալ՝ ինչպես են պահում կենդանիներ, ցանում ու հավաքում բերքը, կատարում շինարարական աշխատանքներ և այլն: Կայքը բացվում է այն ինֆորմացիայով, որ 1931թ. յուրաքանչյուր 3-րդ կանադացին ֆերմա ուներ, իսկ այսօր միայն յուրաքաչյուր 46-րդն է: Այնուհետև ընտրում եք հերուսին, ֆերմայի տեսակը և կլանվում բուն աշխատանքի մեջ: Այստեղ նույնիսկ գյուղատնտեսութաան վարման կանոնների ու օրենսդրության մասին է տեղեկատվություն տրամադրվում:
Հուսով ենք՝ հավանեցիք կայքերի այս ընտրանին և դրանք տվեցին ձեզ նոր կայքեր ստեղծելու հետաքրքիր գաղափարներ: Եթե հավանեցիք, անպայման կիսվեք ձեր Facebook-յան էջում այս նյութով ու տեղեկացրեք ձեր ընկերներին ևս: Եթե ինքներդ մտաբերեցիք նմանատիպ կայքեր, անպայման փոխանցեք նաև մեզ:
Իսկ եթե «Գահերի խաղի» երկրպագու ես, անցի՛ր այս հղմամբ, քանի որ մի շատ հետաքրքիր նյութ ենք պատրաստել քեզ համար մեր բլուգում: