9 Telegram-բոտեր, որոնք կհեշտացնեն աշխատանքն Ինստագրամում

Արդեն ոլորտից քիչ տեղյակ մարդն անգամ պատկերացում ունի, թե ինչ է բոտը, ու չնայած կան հակասական կարծիքներ դրանց կիրառման վերաբերյալ, այսօր մենք կներկայացնենք 9 բոտ, որոնց օգնությամբ Ինստագրանում կատարված ձեր աշխատանքը զգալիորեն կհեշտանա:

@voicybot-ը ձայնը վերածում է տեքստի: Իհարկե, հայերենով դա անել չի ստացվի, սակայն, օրինակ, ռուսերենի դեպքում կարող եք հավաքել հրապարակում՝ միևնույն ժամանակ զբաղվելով այլ գործերով: Նախ բոտին ուղարկում եք /language հրամանը, և կտեսնեք հասանելի լեզուների ցանկը: Այնուհետև պարզապես ձայնագրեք հաղորդագրությունը՝ փորձելով խոսել բարձր, հստակ և հասկանալի: Բոտը հետ կուղարկի տեքստային տարբերակը: 

@wmarkbot - նկարին կավելացնի watermark կամ տեքստ: Բոտը շատ օգտակար է, եթե ցանկանում եք պաշտպանել հեղինակային իրավունքները, քանի որ մրցակիցները չեն հրապարակի ձեր լոգոյով նկարը ու ներկայացնի այն որպես իրենց աշխատանք: Բոտին անհրաժեշտ է ուղարկել տեքստ կամ png, jpeg ֆայլ, անհրաժեշտության դեպքում անել կարգավորումներ, որոշել նշման թափանցիկությունն ու տեղակայումը: Այնուհետև երբ էլ ուղարկեք բոտին նկար, այն ավտոմատ նշումը կտեղադրի դրա վրա ու այն հետ կուղարկի պատրաստի տեսքով:


@bebot - հնարավոր է անել նկարի մշակումներ Տելեգրամում: Կարող եք կտրել այն, կարգավորել կոնտրաստն ու լուսավորությունը, ստեղծել gif անիմացիաներ: Թերությունն այն է, որ բոտը աշխատում է միայն այն դեպքում, եթե բաժանորդագրվեք այն մշակողների ալիքին:


@amplifrbot - թույլ է տալիս պլանավորել հրապարակումներ Instagram-ում ու հարթակի հետ համագործակցող սոցկայքերում: Դուք բոտին ուղարկում եք տեքստ, նկար կամ հոլովակ, ընտրում եք հրապարակման օրն ու ժամը, և ծառայությունն այդ ժամանակ անում է հրապարակումը: Բոտը տրամադրում է հաշվետվություն օրվա, շաբաթվա կամ ամսվա կտրվածքով:  Այն կուղարկի գրաֆիկներ ու կպատմի, թե ինչ են նշանակում ներկայացված ցուցանիշները, կներկայացնի հաշվետվության Excel տարբերակի բեռնման հղումը:

@fixmebot – կուղղի անգլալեզու տեքստերի քերականական սխալները: Ուղարկե՛ք բոտին Ինստագրամի հրապարակման համար նախատեսված տեքստը ու սեղմե՛ք  «Correct mistakes» կոճակը: Որպես պատասխան՝ բոտը կուղարկի ուղղված տարբերակը՝ ընդգծելով բառերը, որոնցում ուղղում է պետք կատարել:


@getlikersbot – որոշում է հավանումների հիման վրա կազմակերպվող մրցույթների հաղթողներին: Դուք բոտին ուղարկում են Ինստագրամի հրապարակման լինքը, այն 5-10 րոպեից հետ է ուղարկում հրապարակման հավանումները, որից հետո հաղթողին կարող եք ընտրել ինքներդ կամ օգտվել պատահական թվերի գեներատորից:


@getcombo – աշխատում է նախորդի սկզբունքով, սակայն օգնում է ընտրել մեկնաբանությունների հիման վրա կազմակերպվող մրցույթների հաղթողին:


@HashtagsGeneratorBot  - գեներացնում է հեշթեգներ անգլերենով: Միանգամից ուղարկում է 10-ից ոչ ավել բառ: Ըստ բոտը ստեղծողների՝ այն ընտրում է տվյալ ոլորտի ամենատարածված հեշթեգերը: Դրանք ստանալու համար ուղարկե՛ք /gen հրամանն ու անհրաժեշտ բառն անգլերենով: Ի պատասխան՝ բոտը կուղարկի ձեզ անհրաժեշտ hashtag-երը:

 

@Soberubot հավաքում է տվյալներ Ինստագրամ էջի հետևորդների մասին: Դուք բոտին ուղարկում եք էջի հղումը, այն տալիս է լոգինների կամ ID-ների ցուցակ: Կարող եք բեռնել բոլոր հետևորդների տվյալները կամ միայն ակտիվ լսարանինը, օրինակ՝ մարդիկ, ովքեր հավանել են վերջին 10 հրապարակումները: Ստացված տեղեկատվությունը կարելի է օգտագործել սեփական գովազդը մրցակիցների լսարանին ցուցադրելու համար:


Ահա իսկապես հրաշալի ու պարզ գորղիքներ, որոնց շնորհիվ կխնայեք ձեր ժամանակը Ինստագրամ  (և ինչու՞ միայն Ինստագրամ) վարելիս ու կկարողանաք կենտրոնանալ ձեր հիմնական աշխատանքի վրա:
Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, իսկ դուք կարող եք շարունակել ընթերցանությունը Տելեգրամի մասին մեր պատրաստած մեկ այլ նյութով՝ «Telegram. կապ մոտակայքում գտնվող օգտատերերի հետ ու կոտրված էլ. փոստերի որոնում»: