Instagram-յան հայտնի բլոգերների էջում նվազում է ներգրավվածությունը

Գաղտնիք չէ, որ ինֆլյուենսերների համբավը ոչ միայն որպես Ինստագրամի օգտատեր, այլև որպես գովազդի աղբյուր գնալով աճում էր: Այժմ նկատվել է կտրուկ հակառակ միտումը. նրանց էջերում ներգրավվածության ցուցանիշը մոտեցել է սոցկայքի գոյության ընթացքում գրանցված նվազագույնին:

Սա պարզ է դարձել InfluencerDB ընկերության և Mobile Marketer հրատարակչության համատեղ հետազոտության արդյունքում:

Կարծիքի լիդերների էջերում վերջին 3 տարիների ընթացքում գովազդային հրապարակումների ներգրավվածությունը 4%-ից իջել է 2,4%, իսկ ոչ գովազդայիններինը՝ 4,55%-ից դարձել է 1,9%: Տվյալները ստացվել են 2019թ.  առաջին եռամսյակի գործունեության ամփոփման արդյունքում: Ըստ վերլուծաբանների՝ այս կտրուկ անկման պատճառը ինֆլուենսերների տեղադրած չափից շատ գովազդն է:

Այս պահին 10 հազարից ավել հետևորդ ունեցող օգտատերերի էջում ներգրավվածությունը միջինում 3,6% է, 5 000 – 10 000 հետևորդ ունեցողների համար ցուցանիշը կազմում 6,3%, իսկ 1 000 – 5 000 հետևորդ ունեցողների համար՝  8,8%:

Վերջին մեկ տարվա ընթացքում այս ցոացանիշը նվազել է Ինստագրամի բոլոր կատեգորիաներում: Օրինակ՝ ճանապարհորդական էջ վարող բլոգերները, որոնց էջերն ամենատարածվածն են, նկատել են ներգրավվածության ցուցանիշի անկում 8%-ից 4,5%: Նույնատիպ իրավիճակ է տիրում գեղեցկությանը, նորաձևությանը, սննդին, սպորտին ու նույնիսկ կենսակերպին առնչվող բլոգերում:

InfluncerDB-ում պնդում են, որ այս հետազոտությունը բացահայտել է Instagram-ի 2 միտում՝ դրական և բացասական: Դրական միտումն այն է, որ ինչպես տեսանք՝ գովազդային հրապարակումներն ունեն ոչ գովազդայիններին գերազանցող ցուցանիշներ, ինչը վկայում է այն մասին, որ բլոգերները ջանք չեն խնայում որակյալ գովազդ ստանալու համար ու պատրաստվում են բավականին մանրամասն: Կամ էլ, հնարավոր է, դա կախված է այն հանգամանքից, որ Ինստագրամյան ալգորիթփմները գովազդային հրապարակումներին տալիս են առավել բարձր առաջնայնություն: Բացասական միտումն այն է, որ ընդհանուր առմամբ բոլոր հրապարակումների ներգրավվածությունը լրահոսի՝ գովազդային հրապարակումներով  հեղեղված լինելու պատճառով տուժում է: Հիմա բրենդներին առավել նպատակահարմար է աշխատել նանոինֆլուենսերների հետ՝ մարդկանց, ովքեր  ունեն ավելի փոքր լսարան: Ուստի խոշոր բրենդները մի արշավի շրջանակներում աշխատում են միջինը 726 բլոգերի հետ: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ներգրավվածության ցուցանիշը իջել է ոչ միայն հայտնի մարդկանց, այլև հասարակ օգտատերերի մոտ:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որ բիզնեսներին կօգնի բլոգերների հետ համագործակցությունը, անպայման անցե՛ք այս հղմամբ ու ծանոթացե՛ք մեր պատրաստած նյութին:

Հիշեցնենք նաև, որ Բրենդոնը զբաղվում է սոցկայքերում էջերի առաջխաղացմամբ, ու անպայման լուծում կտա ձեր ցանկացած հարցի: Ձեզ մնում է միայն սեղմել այստեղ, ծանոթանալ մեր ծառայություններին ու դիմել մեզ՝ հետագա համագործակցության ակնկալիքներով: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ: