Մարքեթոլոգները, փորձելով միշտ լինել ստեղծագործ նոր հաճախորդների ներգրավման հարցում, երբեմն հատում են ազնվության սահմանը՝ գովազդը վերածելով թակարդի: Մասնագետները, բնականաբար, շատ լավ հասկանալով գնորդների մտածելակերպը, կարողանում են մանիպուլյացիաների ենթարկել նրանց՝ երբեմն օգտագորգծելով նույնիսկ պատժելի անազնվության հասնող հնարքներ: Ահա արտադրողների կիրառած խարդախություններից մի քանիսը, որոնց նպատակը գնորդի գրպանից ավել գումար կորզելն է:
1. Արդյո՞ք մեծ Snickers-ի ու երկու փոքրերի մեջ նույն քանակությամբ կոնֆետ կա: Արտադրողն այդպես է պնդում:
2. Տուփին նայելով՝ մարդիկ կարծում են, թե հենց այն է 100%-ով քայքայվում՝ առանց բնությունը վնասելու: Սակայն մանրամասն կարդալով պարզ է դառնում, որ իրականում տուփը քայքայվող չէ, խոսքը պարունակության մասին է:
3. Իսկ դուք երբևէ գնե՞լ եք «100% բնական հյութ» գրվածքով հյութեր: Ինչպես տեսնում եք՝ մանր տառերով ավելացված է «և այլ բաղադրիչներ»:
4. Գնորդը, դրսից տեսնելով այս տուփը, համոզված է, որ ներսում ավելի շատ ապրանք կա:
5. Իսկ այս դեպքում ներկայացնում են, իբրև ապրանքի չափերը մեծացել են, սակայն իրականում ոչինչ էլ չի փոխվել:
6.Հաճախ նույն չափի ապրանքը լցնում են ավելի մեծ տուփի մեջ ու նույնիսկ վաճառում ավելի թանկ գնով:
7. Իսկ սա տուգանման կտրոնի տակ քողարկված գովազդ է: Քանի դեռ այս հնարքը չի տարածվել, հաստատ ուշադրության կարժանանա:
8. Շատերին ծանոթ իրավիճակ, երբ իրական բեռնման կոճակը տեղադրված է ամենաներքևում, և մենք սեղմում ենք գովազդային կոճակներին նախքան դրան հասնելը:
9. Ինչպես տեսնում ենք, արտադրողը համարձակորեն նույն տուփի վրա գրում է, որ ապրանքը և՛ հարստացված է A վիտամինով, և՛ A վիտամին չի պարունակում:
10. Եվ ինչպես միշտ՝ մանր տառաչափով գրված ինֆորմացիան ամենակարևորն է. նշվածը ոչ թե 2 պիցցայի գինն է, այլ 1:
Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ գովազդային գաղտնիքների, որոնց ամեն օր հանդիպում ու նույնիսկ չենք էլ նկատում, խորհուրդ ենք տալիս սեղմել այստեղ ու ընթերցել մեր պատրաստած նյութն այդ մասին: