Apache X Gyumri Beer. Առաջին քոլլաբը Հայաստանում. Նոր բիզնես համագործակցություն

Gyumri X Apache Collaboration

Բիզնեսի զարգացման նորարարական ձևերից մեկը ոչ մրցակից ընկերությունների միջև համագործակցությունն է, որը շատ տարբեր դրսևորումներ է ունենում։ Աշխարհում համագործակցության ամենահայտնի ձևերից մեկը համատեղ արտադրանքի թողարկումն է՝ քոլաբը երկու հռչակավոր ընկերությունների կողմից։ Հայկական շուկայի ողջ պատմության ընթացքում նման պրակտիկա չի գրանցվել, ուստի հպարտ ենք տեղեկացնել, որ առաջին նման համագործակցության նախաձեռնողը Բրենդոնն է։ Հայաստանում առաջին քոլլաբորեյշնն իրականացվել է Ապաչիի և Գյումրի գարեջրի միջև։

Մեր հաճախորդներից մեկը՝ Gyumri Beer-ը ավելի քան 50 տարի զբաղվում է գարեջրի արտադրությամբ և ունի իր կայուն դիրքը շուկայում։ Ընկերության տեսլականի հիմքում բարձր որակ ապահովելու, սպառողին գոհացնելու և գարեջրի արտադրության ավանդույթների պահպանման գաղափարներն են։ Ընկերությունը սահմանել է բարձր որակական չափանիշներ, որոնք պահպանում է 1970 թվականից ի վեր։

Համագործակցող մյուս կողմը Apache ընկերությունն է, որի պատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որն ուներ 4 համ, իսկ այժմ ընկերությունն ընդլայնել է արտադրությունը՝ ներառելով մի շարք նոր արտադրատեսակներ՝ արևածաղկի սերմեր, չիպսեր, խորտիկներ, քաղցրավենիք, ձողիկներ, գետնանուշ, լուծվող սուրճ և այլն։

Երկու ընկերություններն էլ հայտնի են սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակով, պարբերաբար անցկացնում են տարբեր խաղարկություններ, ակցիաներ, և որ ամենակարևորն է, սպառողին ներկայացնում են որակյալ արտադրանք՝ օգտագործելով բարձրակարգ հումք։


Բրենդոնի միջնորդությամբ և աջակցությամբ Apache-ի և Gyumri Beer-ի միջև մշակվեց համագործակցություն, որն իր տեսակում առաջինն է Հայաստանում։  Ընկերությունները, չհանդիսանալով մրցակիցներ, բայց գործելով հարակից ոլորտներում, հանդես կգան նոր արտադրատեսակով՝ BBQ հավի թևիկների համով կծու խորտիկներ՝ նախատեսված գարեջրի համար։ Նախաձեռնության գաղափարից բացի՝ Բրենդոնն իրականացրել է արտադրանքի բրենդինգը, փաթեթավորման դիզայնն ու աջակցել նախագծի իրականացման բոլոր փուլերում։

Խորտիկներն արտադրվելու են սահմանափակ քանակությամբ, իսկ վաճառքը մեկնարկելու է Սեպտեմբերի 15-ից, շտապե՛ք փորձել առաջինը։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեծ վստահության, պատրաստականության և համագործակցության հնարավորության համար։