Առասպելներ Ինստագրամում էջի առաջխաղացման մասին (Մաս 2-րդ)

Ինստագրամում էջի առաջխաղացման ճիշտ ձևերի մասին համացանցումն հազարավոր խորհուրդներ կան, որոնց զգալի մասը լրիվ կամ մասամբ չի համապատասխանում իրականությանը: Շարունակենք պարզաբանել ևս մի քանի առասպել, որոնք լայն տարածում են գտել օգտատերերի շրջանում: Իսկ եթե չեք ընթերցել նյութի առաջին մասը, ապա խորհուրդ է տրվում ծանոթանալ նաև դրան:

6.Կարելի է և անհրաժեշտ է արհեստականորեն կամ գումարով  ավելացնել հետևորդներին,քանի որ այլ կերպ էջի գործունեությունը չի հաջողվի

Ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդը պաշտոնական եղանակով թիրախավորված գովազդ տեղադրելն է ու օգտվելը ակտիվ լսարան ունեցող այլ բլոգերների հրապարակումներից: Ընդ որում՝ նախքան ծառայության դիմաց վճարելը հարկավոր է ստուգել նրա իրականացրած նախորդ արշավների վիճակագրական արդյունքները, և ցանկալի է՝ պահանջել էկրանի վիդեոձայնագրում, քանի որ նկարի վրայի ցուցանիշները կեղծելը հեշտ է: Առհասարակ, հետևորդների թիվը որպես միակ KPI ընդունելը բավականին կոպիտ սխալ է, քանի որ արդյունքում հնարավոր է նույնիսկ հազարավոր ոչ ճիշտ մարդկանց էջերում հայտնվելու արդյունքում չստացվի և ոչ մի կոնվերսիա:


7.Տեքստը կարևոր չէ, Instagram-ում ամենաէականը նկարներն են

Նույն տեսակի մոլորություն է  պնդելը, որ էջը մատնված է անհաջողության, եթե բոլոր նկարները չեն մշակվում նույն ֆիլտրերով: Փաստ է, որ նկարները պետք է լինեն հնարավորինս որակյալ, վառ ու յուրահատուկ, սակայն միշտ չէ, որ էջ վարելու համար պարտադիր է օգտվել դիզայների ծառայություններից, քանի որ նույնիսկ հասարակ օգտատերերի համար կա ֆիլտրերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ էջը կարելի է բերել ներկայանալի տեսքի: Ուստի բիզնեսի և բյուջեի չափից է կախված, թե որքան գումար է նպատակահարմար հատկացնել էջի վիզուալ տեսքի ապահովմանը:


8.Նկարի վրա տեքստ, վերնագիր կամ կիսատ միտք տեղադրելը կստիպի մարդկանց հետաքրքրվել հրապարակումնով և բացել ամբողջական նկարագրությունը:

Այո՛, այժմ Ինստագրամում նկարի նկարագրության միայն մի փոքր մասն է առանց բացելու երևում, սակայն հետաքրքիր բովանդակություն մատուցելու դեպքում մարդիկ պատրաստ են կլանված ընթերցել ամբողջ տեքստը: Եթե բովանդակությունն անհետաքրքիր է, ամենաինտրիգային վերնագիրն անգամ չի օգնի պահել մշտական հետևորդների:


9.Կան հստակ ժամեր, որոնց ընթացքում հրապարակումներ անելն ավելի արդյունավետ է

Նախ պետք է հիշել, որ Ինստագրամից մարդիկ օգտվում են ամեն վայրկյան, քանի որ հեռախոսը միշտ նրանց ձեռքի տակ է,  և հավելվածը թույլ է տալիս մուտք գործել նույնիսկ առանց անուն ու ծածկաբառ հավաքելու: Հետո՝ երբեք չի կարող լինել ընդհանուր ժամ բոլոր էջերի համար. Էջի վիճակագրությանը հենց նրա համար է, որ դրանով հնարավոր լինի պարզել՝ շաբաթվա որ օրերին, որ ժամերին են առավել ակտիվ հետևորդները: Նույնիսկ շաբատթա տարբեր օրերին միևնույն էջի համար երբեմն ստացվում են խիստ տարբեր արդյունքներ: Եվ մեկ փաստ ևս. նախկինում հրապարակումները դասավորվում էին ժամանակագրական հաջորդականությամբ, իսկ այժմ դասավորվածությունը կախված է նրանից, թե որքանով է այդ հաշիվը հետաքրքիր հետևորդների համար:


10. Առանց story-ների  IG-TV-ի հնարավոր չէ էջն առաջ խաղացնել

Այս գործիքների կիրառումը պետք է հիմնավորված լինի նախապես մշակված ռազմավարությամբ, այլ ոչ թե լինի ինքնանպատակ: Պետք է հստակ իմանալ՝ ինչ խնդիրներ են լուծելու այս գործիքները, որքանով են դրանք անհրաժեշտ, կան արդյոք ռեսուրսներ story-ում կամ ուղղահայաց հոլովակում որակյալ կոնտենտ ներկայացնելու համար:


Դե ինչ, նախքան ամեն տեսակի տեղեկատվությունը էջի վարման հիմք ընդունելը փորձե՛ք փնտրել դրանք առավել հավաստի աղբյուրներում կամ ինքնուրույն անել փորձարկումներ, գուցե այդպիսով ինքներդ հանգեք նոր հնարքների կամ ժխտեք տարածում գտած առասպելներ: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ պատրաստել ենք նաև այս բլոգի առաջին մասը, ուստի ավելին իմանալու համար կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել այն: