Որքան էլ այս հարթակի կիրառումը մեզ մոտ լայն տարածում չունի, և շատ քչերն են թվիթ անում, մենք որոշեցինք այսօրվա բլոգում ներկայացնել Թվիթերի հուշաթերթիկը, որը հաստատ կօգնի նաև այլ կայքերում հրապարակումներ անելիս: Այստեղ բրենդներին հատկացվել է օգնություն՝ 1 ամսվա թվիթ-գաղափարներ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար: Այս հուշաթերթիկի հիման վրա կկարողանաք կազմել կոնտենտ պլան, և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀՈՒՇՈՒՄԸ՝ եթե օգնությունը ստացել ենք Թվիթերից, պարտադիր չէ այն հենց Թվիթերում կիրառել
Արդյունքում ստացվում է 20 աշխատանքային օր, որոնց համար Twitter-ն առաջարկում է հետևյալ գաղափարները՝
1. FAQ կամ ՀՏՀ – առանձնացրե՛ք բիզնեսի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերը ու ներկայացրե՛ք դրանց պատասխանները
2. Կիսվե՛ք ձեր հաճախորդների, գործընկերների, պարզապես հետևորդների կարծիքներով, իսկ Թվիթերիի դեպքում պարզապես ռեթվիթ արեք
3. Առանձնացրե՛ք մասնագիտական խորհուրդներ, որոնք օգնում են նույն աշխատանքն անելով՝ ստանալ ավելի շատ արդյունք
4. Retweet կամ այլ կայքերում repost, որը կուղեկցվի ձեր մեկնաբանությամբ, քանի որ որքան էլ հետաքրքիր լինի հիմնական հրապարակումը, ձեր հետևորդներին հետաքրքիր է նաև անձամբ ձեր կարծիքը
5. Բիզնեսին կուլիսների հետևից հետևելու հնարավորություն
6. Մոտիվացնող թվիթ (հրապարակում)
7. Հղումներ դեպի հետաքրքիր կամ կարևոր բովանդակություն պարունակող կայքէջ
8. GIF ֆայլ
9. Վիճակագրություն
10. Հայտնի մեմ
11. Հարցում՝ ընտրության մի քանի տարբերակով (իսկ եթե նախկինում հարցում արվել է, կարող եք կիսվել դրա արդյունքներով)
12. Հարց օգտատերերին, որին նրանք պետք է պատասխանեն բացված ձևով՝ գրելով մեկնաբանություն
13. Ինֆորմացիա, որը խորհելու առիթ կտա
14. Վերահրապարակե՛ք հին հաջողված թվիթերից (կամ հրապարակումներից) մեկը
15. Շնորհակալական խոսք հետևորդներին
16. Դրական նորություններ ապրանքանիշից
17. UGC (User-generated content) – կոնտենտի հրապարակում, որը գեներացվել է օգտատերերի կողմից
18. Տեսանյութի հրապարակում
19. Ուղիղ հեռարձակում
20. Իրավիճակին համապատասխանող արտահայտություններ (նույնիսկ հասարակ բառերն այստեղ հարմար են՝ «Ուրախ ուրբաթ բոլորին» կամ «Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ)
Ինչպես տեսաք՝ սրանք իսկապես այնպիսի գաղափարներ են, որոնք կարող եք օգտագործել ցանկացած սոցկայքում, հետևաբար, շնորհակալություն հայտնենք Թվիթերին, և հուսանք՝ կկիրառեք գոնե մի քանիսը ձեր էջերում:
Քանի որ բոլորս գիտենք՝ ինչ վնասներ է կրում տուրիստական ոլորտը կորոնվիրուսի բռնկման պատճառով, եկե՛ք գոնե տնային պայմաններում փորձենք պատրաստվել այս գործընթացին հակազդելուն: Այդ նպատակով առաջարկում ենք ընթերցել մեր պատրաստած բլոգերից մեկը՝ «Տուրիստական մարքեթինգի առաջխաղացման 6 եղանակ 2020-ին»:
Իսկ եթե ինքներդ մասնագետ չեք, բայց ցանկանում եք, որ ձեր բրենդի իմիջը սոցկայքերում (և ոչ միայն) տարբերվի մրցակիցներից, անպայման դիմե՛ք Բրենդոնի SMM թիմին, և մենք կկիրառենք ամենաժամանակակից գործիքներն ու թրենդները, որպեսզի բրենդի էջը դառնա լավագույններից շուկայում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով 055 999 015 հեռախոսահամարով կամ անցնելով ստորև տեղադրված հղումներով: Ավելի արդյունավետ քննարկում ունենալու համար առաջարկում ենք ծանոթանալ ծառայության մանրամասներին այս հղմամբ և լրացնել ներսում տեղադրված բրիֆը: