Գովազդային հայտարարություններն այնքան շատ են, որ աչքի համար անսովոր ու հետաքրքիր հրապարակումներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջանում: Այսօր կքննարկենք, թե ինչպես է պետք ստանալ լիդ բերող բաներներ, որոնց պատրաստումը չի լինի ժամանակատար, բայց կբերի շոշափելի արդյունքների:
Ահա թե ինչ է հարկավոր, որպեսզի ստեղծված բաներն ունենա բարձր CTR`
Ընթեռնելի տառատեսակ
Գովազդային հրապարակման չափերն այնքան փոքր են, որ էական նշանակություն ունի և՛ տառերի չափը, և՛ ձևը: Օրինակ՝ ձեռագիր տառատեսակներից պետք է խուսափել, քանի որ դրանք լրահոսն արագ թերթելիս ընդհանրապես հնարավոր չէ կարդալ, իսկ օգտատերը հաստատ չի ծախսի իր ժամանակը ձեր բաների գրվածքները վերծանելու վրա: Պետք է խուսափել նաև միևնույն տեքստում տարբեր տառատեսակների ու նույնիսկ նույն տառատեսակի տարբեր չափերի օգտագործումից:
Տառասխալներ
Տեքստերի հետ անընդհատ աշխատող մարդիկ կհասկանան՝ որքան բարդ է տեսնել տառասխալները, սակայն բաներային գովազդների մեջ տառասխալ անելն իսկապես ոչ մի լավ բանի չի բերի:
CTA
Գործողության կոչով կոճակը կարող է բաներային գովազդը դիտողին դրդել մտնել հայտարարությամբ: Պետք է օգտագործել հասկանալի կոչեր, հակառակ դեպքում այն կվանի ու կստիպի հեռու մնալ: Բաների վրայի կոճակը պետք է լինի ֆոնից տարանջատվող ու հստակ:
Նկարների չափերը
Հայտարարության յուրաքանչյուր ֆորմատ ունի իրեն բնորոշ չափերը, որից շեղվելու դեպքում կարող է հայտարարության մի մասը մնալ շրջանակներից դուրս: Ուստի անպայման նախքան բաներ սարքելը պետք է ուսումնասիրել թույլատրելի չափերը:
Գույներ
Գույների ազդեցությունը հոգեբանության վրա վաղուց է ուսումնասիրվում, ուստի պատկերացրե՛ք՝ ինչ կկատարվի, եթե բաների վրայի գրվածքն ու դրա հոգեբանական ազդեցությունն իրար չհամապատասխանեն: Օրինակ՝ կանաչը ասոցացվում է էկոլոգիապես մաքուր լինելու հետ, երկնագույնը՝ երկնքի, կարմիրը՝ ագրեսիայի հետ: Սառը գույները համարվում են հանգիստ, իսկ տաքերը՝ էներգիայով լեցուն: Ավելի մանրամասն կարող եք ընթերցել՝ սեղմելով այստեղ՝ Գույների հոգեբանությունը մարքեթինգում: 9 հանրահայտ երանգները: Բացի հոգեբանական նշանակությունից, պետք է հիշել, որ բաների վրայի գույները պետք է համապատասխանեն ձեր բրենդբուքին, չլինեն աչք ծակող:
Տեքստ
Նկարի վրայի տեքստը պետք է լինի առավելագույնը դրա 20%-ը, այլապես կայքերի ալգորիթմները բարեհաճ չեն գտնվի ձեր նկատմամբ, և հայտարարությունը կարող է անգամ չցուցադրվել: Վերնագիրը պետք է առնչվի պոտենցիալ սպառողի հիմնական խնդրին ու անմիջապես գրավի նրա ուշադրությունը:
Անձնավորում
Դիմեք հենց ձեր լսարանին, նույնիսկ կարող եք «դու»-ով դիմել ավելի անմիջականություն հաղորդելու նպատակով (օրինակ՝ «Դու մարքեթոլո՞գ ես», «Ցանկանու՞մ ես զբաղվել SMM-ով», «Միայն Երևանում բնակվողների համար» և այլն»:
Կրեատիվ նկար
Բաներային գովազդի նկարը պետք է լինի այն հիմնական գործոնը, որը կստիպի գնորդին մուտք գործել կայք: Կարելի է օգտվել նույնիսկ առցանց խմբագրիչներից, եթե ժամանակ չունեք նկարի դիզայնով մանրամասն զբաղվելու համար: Հարկավոր է փորձել նկարների մի քանի տարբերակներ ու ըստ արդյունքի ընտրել ամենաարդյունավետը:
Հայփ
Հայփը, մեմերն ու թրենդները հաճախ արտացոլվում են թիրախավորված գովազդի մեջ ու սկզբնական շրջանում բերում են բավականին լավ արդյունքներ: Կարելի է օգտագործել ցանկացած թրենդ կամ նորություն՝ ֆիլմի պրեմիերա, հայտնի արտահայտություն հաղորդումից, յուրահատուկ իրադարձություն և այլն:
Շտապողականություն
Գնալով շատանում են մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ կարող են գումար հավաքել, օրինակ, Սև ուրբաթին գնումներ կատարելու համար՝ իմանալով, որ դա տևելու է ընդամենը մեկ օր: Այնպիսի կոչերը, ինչպիսիք են «միայն մեկ օր», «զեղչ մինչև 70%», «ցածր գներ այս շաբաթ» և այլն, դրդում են օգտատիրոջը քլիք անել, օգտվել հնարավորությունից նույնիսկ անկախ այն բանից, որ սա արդեն բավականին հին հնարք է:
Ինքներդ չե՞ք ցանկանում խորանալ այս ոլորտում, դիմե՛ք Բրենդոնին: Մեզ հետ Ձեր գովազդային հայտարարությունները որոնողական համակարգերում, սոցկայքերում, բջջային հավելվածներում, վիդեոհարթակներում կստանա հարյուր հազարավոր դիտումներ թիրախային լսարանի կողմից, ինչը շատ արագ կբերի բիզնեսի աճի: Ցանկանում եք իմանալ ավելի՞ն. ծանոթացե՛ք մեր ծառայությունների ցանկին՝ սեղմելով այստեղ կամ զանգահարելով 055 999 015: