Դիջիթլ կամ թվային մարքեթինգն ու դրա հնարավորությունները

Կայքերի առաջմղումը, ապրանքների ու ծառայությունների գովազդը արդեն վաղուց նոր մակարդակի են հասել, քանի որ ակտիվ օգտատերերն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում համացանցում: Նրանց վարքի առանձնահատկություններն ուսումնասիրելու և ըստ դրա ձեր բիզնեսը հաջող առաջ մղելու համար պետք է օգտվել թվային տեխնոլոգիաներից: Digital մարկետինգը ենթադրում է թվային ուղիներով հաճախորդների ներգրավում: Հիմնական շեշտը այսօրվա բլոգում կդնենք համացանցի վրա:

Թվային մարքեթինգի գլխավոր առանձնահատկությունն ու առավելությունն այն է, որ գովազդատուի ու սպառողի միջև անընդհատ սերտ կապ կա:

Ինֆորմացիայի տարածման հիմնական ուղիները թվային մարկետինգում հետևյալն են՝

  • Գովազդ թվային հեռուստատեսությամբ կամ փողոցում տեղադրված էկրաններին,
  • Գովազդ տերմինալներում, ավտոմատ սարքավորումների, թվային դրամարկղերի վրա,
  • Գովազդ որոնողական համակարգերում,
  • Վիդեոհոսթինգներում տեղադրվող գովազդ,
  • Գովազդ բջջային հավելվածներում, խաղերում (հնարավոր է գովազդ տեղադրել կոնկրետ կատեգորիայում),
  • Բաներային գովազդ կայքերում (ուղղանկյուն կամ քառակուսի տեքստ+նկար տեսքով),
  • Գովազդ սոցիալական կայքերում,
  • Գովազդ թվային սարքավորումների վրա (սմարթ ժամացույցներ, թևնոցներ, ակնոցներ):

Դիջիթլ մարքեթինգի ողջ հնարավորություններն օգտագործելու համար հարկավոր է միանգամից համակցել վերը նշված ուղիներից ձեր բիզնեսին առավելագույնս համապատասխանողները: Կոմպլեքս առաջխաղացումը տալիս է լավագույն արդյունքները՝ թույլ տալով առաջ անցնել մրցակիցներից՝ շնորհիվ առաջխաղացման հզոր ռազմավարության: Այս ոլորտում  գովազդատուն իր դիրքը չկորցնելու համար պետք է անընդհատ հետևի տեխնոլոգիական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում տարբեր հարթակներում ամեն րոպե:

Համացանցը մեծ հնարավորություններ է տալիս հատկապես փոքր ու միջին բիզնեսին, քանի որ նույնիսկ անհայտ ֆիրման կարող է հեշտությամբ հայտարարել իր մասին միլիոնավոր պոտենցիալ սպառողներից բաղկացած լսարանին: Թվային մարքեթինգից բացի ոչ մի գործիք ի վիճակի չէ ապահովել նման արդյունք:

Եթե ունեք գործող կամ նոր բիզնես, Բրենդոնը ձեր փոխարեն կլուծի թվային հարթակում դրա առաջխաղացման խնդիրը՝ առաջարկելով ոլորտի ամենաթարմ չափանիշներին համապատասխանող լուծումներ: Համացանցում, հեռուստացույցով կամ ռադիոյով բրենդների առաջխաղացման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու կառավարումը վաղուց մեր առօրյայի մասն են դարձել, ուստի շտապեք ծանոթանալ մեր կողմից մատուցվող ծառայություններին կամ կատարել հարցում Ձեր ցանկացած ծառայության վերաբերյալ՝ գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +37455999015 հեռախոսահամարին: