Facebook-ով և Instagram-ով աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար օգտագործում ենք Creator Studio-ն, սակայն բջջայինով աշխատելիս դրա պակասը զգացվում էր, և հարթակները հանդես եկան հայտարարությամբ, որ iOS-ի և Android-ի օգտատերերն այսուհետ կկարողանան օգտվել Creator Studio-ի բջջային տարբերակից: Սա թույլ կտա սոցհարթակներում կառավարել կոնտենտը և հետևել ստացված արդյունավետությանը:
Creator Studio-ի բջջային տարբերակի գործառույթները գրեթե նույնն են, ինչ համակարգչայինինը: Հավելվածում հնարավոր կլինի՝
Հավելվածում հասանելի չէ կոնտենտի բեռնման և նոր հրապարակումների ստեղծման հնարավորությունը: Օգտատերերը կարող են ստեղծել նոր հրապարակումներ Ֆեյսբուքի հավելվածում, բջջայինի կամ համակարգչի բրաուզերով, իսկ նոր հավելվածի միջոցով կկարողանան կատարել փոփոխություններ կամ պլանավորել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆեյսբուքն ուներ Creator կոչվող նմանատիպ հավելված, որի օգնությամբ օգտատերերը կարողանում էին կառավարել իրենց էջերը և հետևել լսարանի ակտիվությանը, սակայն սոցկայքը նախորդ տարվա ապրիլից դադարեցրել է դրա աշխատանքը:
Իսկ մենք հիշեցնում ենք մեր նախորդ բլոգի մասին՝ «Instagram-յան լսարանը 20 անգամ ավելի ակտիվ է, քան Facebook-յանը» և խորհուրդ տալիս ծանոթանալ դրան՝ իմանալու համար ոլորտի վերջին հետազոտություններից մեկի արդյունքները:
Բոլոր նրանց, ովքեր ունեն բիզնես էջեր ու ցանկանում են կազմակերպել դրանց առաջխաղացումը սոցկայքերի օգնությամբ, առաջարկում ենք Բրենդոնի SMM ծառայությունները: Սոցկայքերը՝ որպես բիզնես-գործիք, վստահաբար դառնալու են Ձեր բիզնեսի մշտական ուղեկից, ուստի անպայման ծանոթացե՛ք սոցիալական մեդիա մարքեթինգի հնարավորություններին՝ զանգահարելով 055 999 015: